Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ տարվող քաղաքականությունը․ Հայրապետյան

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է․

«ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ տարվող քաղաքականությունը։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռական է արձագանքելու բոլոր բացասական քայլերին»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Սա առաջին անգամը չէ, որ բռնապետական Ադրբեջանը իրեն թույլ է տալիս նման կերպ խոսել Միացյալ Նահանգների հետ։ Արցախում էթնիկ զտում իրագործելուց հետո Ադրբեջանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ կտրուկ փոխվել է։ Իմ համոզումն այն է, որ Ադրբեջանը որևէ թուղթ չի ցանկանում ստորագրել, չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ճիշտ հակառակը՝ հիմա ժամանակավոր դադար է վերցրել՝ իր հետագա ագրեսիվ քայլերը պլանավորելու համար։ Իսկ ԱՄՆ-ն ու Արևմուտքը հույս ունեին, որ Ադրբեջանը գալու է և այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրի Արցախի հարցը փակելուց հետո։

Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականների բացակայության պարագայում էլ Բաքվի բռնապետը իրեն թույլ է տալիս արևմտյան գործընկերների հետ խոսել սպառնալիքների լեզվով, քանի որ ինքը կարողացավ մարսել և՛ իր ագրեսիվ քայլերը, և՛ էթնիկ զտումը։ Դա Ադրբեջանին չէր հաջողվի, եթե ՀՀ-ում գործեր կոմպետենտ ու պետական շահը սպասարկող իշխանությունը, բայց քանի որ դա դեռևս չունենք, ուստի Ադրբեջանը գնաց հենց շարունակական ագրեսիայի ճանապարհով։

Հիմա էլ՝ անգամ այս բարդ իրավիճակում ՀՀ-ն ունի հնարավորություններ թե՛ Արցախի հիմնահարցը վերահասցեավորելու, թե՛ ՀՀ անվտանգային հարցերին ավելի համալիր լուծումներ տալու տեսանկյունից։ Բայց կրկնում եմ, դա հնարավոր է միայն տեսլական ունեցող ու պրոֆեսիոնալ թիմի պարագայում»,- գրել է Տաթևիկ Հայրապետյանը։

Լրահոս
Հայաստանի անվտանգային վակուումն անընդհատ կխորանա, քանի դեռ պարտության սիմվոլ իշխանությունները չեն հեռացել. Արա Պողոսյան Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ. Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու Շենգավիթում ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավորներից 3-ը երեխաներ են Պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները․ Էդուարդ Շարմազանով Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի Փաշինյանը նշանակում է մարդկանց, որոնք կա՛մ իր նման անկարող են, կա՛մ իրենից վատն են․ Հարութ Սասունյան Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Opel»-ը Սլովակիան նշել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման հիմնական խնդիրը «Ինչո՞ւ պիտի տրանսպորտից օգտվելու համար խառը, խուճուճ քվեստներ անցնենք»․ Կարեն Վրթանեսյան Պետությունը մեխանիզմ է ստեղծում է խաղաղ պայմաններում ինտերնետի արգելափակումների համար. փորձագետն ահազանգում է «Ապագա»-ն ընկել է ժողովրդի հետևից․ «Կարճ ասած» Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ճանապարհին Քաղաքային 9%-ոց իշխանության հերթական սուտ խոստումը Կառավարության միակ «ձեռքբերումը»․ տնտեսական ձախողումների աննախադեպ աճ Օպելները ու «համբալները» ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի Ինչ իրավիճակ է այս պահին Հալեպում, ինչն է անհանգստացնում հայ համայնքին. Ներկայացնում է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am