Ծայրահեղությունների միջակայքում

«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայ-ֆրանսիական հարաբերությունները այն քիչ, եթե ոչ՝ եզակի բաներից են, որ 2018-ին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը չի կարողացել փչացնել: Այո, հայ-ֆրանսիական հարաբերությունները, առնվազն 1991 թվականից սկսած, առանձնացել են բազմաթիվ այլ երկրների հետ երկկողմ հարաբերություններից: Ու դա մի շարք գործոններով է պայմանավորված՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ: Եվ ահա, Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը X-ի իր էջում գրել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ զրույցը հիանալի էր, իսկ հարաբերություններն էլ գնահատել է «բացառիկ բարեկամական», որոնք, ի լրումն, խորացվում են: Դա շատ լավ է:
Բայց... Փաշինյանը շատ է սիրում «բացառիկ», «աննախադեպ» և նման գերադրական բնորոշումներ, բայց մյուս կողմից՝ բավական է, որ նա մի բան սկսի «բացառիկել», այդ ուղղությամբ որոշակի աննախադեպ փլուզում է լինում: Ֆրանսիայի հետ իսկապես էլ ակնհայտ մերձեցումը ստիպում է, սակայն, որոշակի զգուշությամբ նայել այդ ամենին:
Մանավանդ, որ դա տեղի է ունենում նույն Փաշինյանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները ցուցադրաբար փչացնելու, ավելին՝ հայ-ռուսական հարաբերությունները ամենաիսկական թշնամանքի վերածելու խորապատկերում: Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, որ մենք հաճախ ենք ծայրահեղությունների մեջ ընկնում. «եղբայրական», «ամենառազմավարական» հարաբերություններից կտրուկ անցնում ենք համարյա թշնամականի, «ամենաջերմից»՝ ամենասառը հարաբերությունների և այլն:
Իհարկե, բոլոր ոչ թշնամական երկրների հետ պետք է պահել բնականոն հարաբերություններ, բայց պահպանելով որոշակի դիվերսիֆիկացիա, ընդ որում՝ չընկնելով ծայրահեղ պիտակավորումների հորձանուտ, չմոռանալով տարածաշրջանային առանձնահատկությունները, առավել ևս՝ երկրների շահերն ու դրանց հետ՝ մեր շահերի համապատասխանության կետերը:

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացել Այ վախկոտ, հլը նույն բառամթերքով Նիկոլիդ հարբեցող ծաղրածու անվանած Ալիևին պատասխանի ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Լուկաշենկոն ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածք Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ կա. «Մանթաշյանց» ԳՄ Ի՞նչ կարծիք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի մասին․ Լրագրողը հիշեցնում է Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի. Նարինե Կիրակոսյան Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք․ Արա Պողոսյան Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ․ Հովհաննես Իշխանյան Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը և 27 տարի նրա  հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող մարդը դառնում է изгой Կենտրոնի թաղապետի առանձնատանը 50-ից ավելի մարդ կա գրանցված Եթե ՀՀ-ն հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, կհայտնվի շատ անլուրջ վիճակում Մերօրյա Երևանում ոչ միայն «սեփականաշնորհված մայթի» վրա շինթույլտվություն են տալիս, այլև ժողովրդի առաջ ճաղավանդակներ են շարում Քաղաքացիները շոկի և շփոթմունքի մեջ են Նիկոլի բերած թանկացումներից․ հարցում (video) Напряжённый разговор между Лукашенко и Пашиняном: нам не нужно рассказывать сказки по телевизору (video) Խաղաղության փաստաթուղթ չի լինի՝ ուղղակի ծաղր է այս վիճակում խոսել խաղաղությունից. Արտակ Բեգլարյան (video) Նիկո՛լ, դուրս արի երևակայությունիցդ, դու Ալիևի համար «հարբած ծաղրածու» ես․ Հայկ Մամիջանյան (video) Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները: Армянские волонтёры среди добровольцев «Евразии», которые устраняют последствия аварии в Чёрном море Բռնաբարողը ոնց որ «Կամասուտրա» նվիրի զոհին․ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելը նույն բանն է (video) Փաշինյանը ամեն ինչ արեց, որ գերիների հարցը չբարձրացվի COP-29ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am