Պատերազմի հանցագործ Ալիևին ծառայել շտապող հայ էլ կա՞

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները երեկ հաստատեցին, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը տեղափոխվել են Բաքու: Այնուհետև նաև հաղորդվեց, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է և նրան նույնպես տանում են Բաքու:

Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը «Ազատությանը» փոխանցել է, որ ինքը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը ադրբեջանական անցակետով երեկ հասել էին Հայաստան։ Նախկին նախագահների ու խորհրդարանի նախագահի ձերբակալությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեց։ Միայն ասաց՝ երբ իրենք ճանապարհվում էին, նրանք դեռ Ստեփանակերտում էին։ Այլ մանրամասներ  հնարավոր չէ ճշտել, քանի որ Արցախի հետ կապն ընդհատվել է, Արցախում այս պահին գործում է «Ազերտելեկոմը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի վաղ կալանավորել է Արցախում պաշտոնավարած չորս հոգու՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Այսօր արդեն շրջանառվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ձերբակալման լուրը:
Ադրբեջանի կողմից լկտի պահվածքն ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև է: 10 ամսի ժողովրդին շրջափակման մեջ պահելով` Արցախի վրա հարձակում իրականացվեց, իսկ այժմ Արցախի ժողովրդի կողքին մնացածներին որպես «հանցագործ» ձերբակալում են:

Ու այս ձերբակալություններին զուգահեռ, երեկ տեղեկություն ստացվեց առաջին հայի մասին, ով պատրաստ է ծառայել Ալիևի հանցավոր ռեժիմին...

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Այդ մարդը Սարգիս Գալստյանն է։ Ըստ Aravot.am-ի` Սարգիս Գալստյանը Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենն է եղել։ Սարգիս Գալստյանը 1990-ական թվականների այն ակտիվիստներից է, ովքեր ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ են այցելել Բաքու։

Կայքը միաժամանակ հիշեցրել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, տեսանյութեր տարածվեցին, որտեղ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե ինքը ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է։

Ահա, ազգային ստորացման ու նսեմացման օրեր են...

Անպատիժ Ալիևը ողջ աշխարհի աչքի առջև ձերբակալում է Արցախը պահածներին, միևնույն ժամանակ «պաշտոնի» նշանակում «ընտրյալ» հայերի, որոնք պատրաստ են ծառայել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործած պատերազմական հանցագործ Ալիևի բանդային:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3801 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան (video) Այ սենց էլ 8 տարի է լվանում են ոմանց ուղեղները. Կարապետյանց Ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը Մեր գործիքակազմը ՔՊ-ն չի որոշելու․ Մարիաննա Ղահրամանյան (video) Սերժ Սարգսյանի, ևս 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ռ․ Քոչարյանի նոր գործի շրջանակում 60-ամյա վարորդը մոտ 200 մետր գլորվելով հայտնվել է ձորում ԱԲՍՈՒՐԴ․ Հարսանիքի նվեր հուշամեդալներն են առգրավվել Լևոն Քոչարյանի տանից (video) Փաշինյանը չկարողացավ զսպել իրեն Աննա Գրիգորյանի սուր ելույթի ժամանակ (video) Ի՞նչ մարդ պետք է լինես, որ ասես՝ չեմ թողնելու երեխայիդ բան ժառանգես. Լևոն Քոչարյան (video) Արթուր Խաչատրյանը չզսպեց իրեն ու սկսեց ԱԺ ամբիոնից բղավել Փաշինյանի ուղղությամբ (video) Հաջորդը կարող եք իմ մասին sms գրել․․․ Աննա Գրիգորյանը Փաշինյանի դեմքին ասաց իրականությունը (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դու դատվելու ես, բայց․․․ Նարեկ Մանթաշյան (video) «Պիղծ դավաճանի գործելաոճն է»․ Լևոն Քոչարյանի առաջին խոսքը՝ խուզարկությունից հետո (video) Հայտնի է Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու պատճառը ՇՏԱՊ․ Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին․․․ կալանքի կտանե՞ն․ մանրամասնում է Օրբելյանը (video) Լեւոնին եւ իր ընտանիքին նման բաներով չեն կարող վախեցնել. Ասատուրով (video) Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է կալանքի միջնորդությունից առաջ․ մանրամասներ Ինչ մեղադրանքներ են ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին, նրա որդուն և փոխկապակցված անձանց #ՈՒՂԻՂ․ «Պիղծ Թալեաթի վաստակները գրոհում են»․ Էդգար Էլբակյան (video) Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Զորակոչել բոլորին․ բանակային ողբերգություններ․ ի՞նչ անել Սրբուհի Գալյա՛ն, Փաշինյա՛ն, չե՛ք վախեցնելու․․․ ուրիշ բան մտածեք․ Քրիստինե Վարդանյան (video) «Սա ընդդիմության ջախջախման փորձ է, որը խանգարում է Փաշինյանին կատարել Բաքվի և Անկարայի պահանջները». Իշխան Սաղաթելյան Իր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am