Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով:
Նշվում է, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ»: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի Ռուբեն Վարդանյանի պաշտպանությունն իրականացնեն միջազգային փաստաբաններ, ավելին՝ իրենց պայմանը հետևյալն է՝ Ռուբեն Վարդանյանի պաշտպանությունը կարող են իրականացնել միայն Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող փաստաբաններ։
Ըստ լուրերի՝ միայն մեկ ադրբեջանցի փաստաբան է համաձայնել այս գործը վերցնել, սակայն վերջինիս վրա լուրջ ճնշումներ են, և նա էլ կարող է հրաժարվել այս գործից։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը