Ահա գեղեցիկ հայրենիքի անկման մի պատմության ողբերգական էջը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել համաձայն որի մինչև 2024թ. հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ Արցախից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին, տեղեկացնում է Ստեփանակերտը։

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո: Հրամանագրի բուն տեքստին ծանոթանալ հնարավոր չէ, քանի որ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջն այլևս չի գործում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական գործողություններից երկու օր անց Ստեփանակերտը հայտարարեց, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ստեփանակերտը նաև հաղորդեց, որ կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ «դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»:

Ահա, և վերջ... Հայրենիքի մի մասնիկի անկումը` մեր բոլորի ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև... Երբ բոլորը Հայաստանում զբաղված են իսկական գզվռտոցով` մեր հայրենիքի անկումը տեղին ունեցավ «սահուն»

Միևնույն ժամանակ Բաքուն ի ցույց է դնում իր «հաղթական» արշավն ընդդեմ Արցախի համար բարի գործ արածների նկատմամբ:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երեկ հայտնեց. «Սեպտեմբերի 27-ին Լաչինի սահմանային անցակետում պետական սահմանապահ ծառայության զինծառայողների զգոնության արդյունքում ձերբակալվել է ապօրինի կերպով հանրապետություն ժամանած Ռուբեն Կառլենովի Վարդանյանը, ով զբաղեցրել է, այսպես կոչված, «պետական նախարար պաշտոնը»»։ Ըստ գերատեսչության՝ 53-ամյա Վարդանյանը տեղափոխվել է Բաքու։

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակում, որոնցում ադրբեջանցի իրավապահներն են ու Վարդանյանը՝ ենթադրաբար ձեռնաշղթայով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարում նախկին պետնախարարի ձեռքերի հատվածը քողարկված է։

Վարդանյանի ձերբակալության մասին առաջինն ահազանգեց նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ հանդես գալով հայտարարությամբ. - «Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»:

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Երևանը Բաքվից պահանջում է տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։

Այսօր արդեն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանը «պատասխանատվության է ենթարկվել ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություններ կատարած լինելու և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքով»։

Իսկ Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց այսօր Ստեփանակերտից Շուշի մեկնելու իր որոշման մասին։
Իր հայտարարությունում Բաբայանը նախ շեշտել է, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, ապա տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ «Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ», - Ֆեյսբուքում գրել է Բաբայանը։

44-оրյա պատերազմից ուղիղ 3 տարի անց, Ադրբեջանը, որը սիմվոլիզմին մեծ տեղ է տալիս, արձանագրեց Արցախի անկումը:

Իսկ մեր հոգիներում դատարկություն է, քանզի մենք ապրում ենք` 3 տասնամյակից ավելի թափված արյան գինն այդպես էլ չգիտակցելով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2519 անգամ
Լրահոս
Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Փաշինյանը նախարարի 4 թեկնածուների հարցում նախընտրություն չունի ՀՀ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին Անվտանգային հատուկ միջոցառումներ «Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234 Լարված վիճակ, հայհոյանքներ «Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am