Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Հայելի ակումբին տեղեկացրել է, որ երեկ երեկոյան՝ ժամը 17։00-ի մոտակայքում անհայտ անձինք կրակել են իր մեքենայի վրա, ինչի հետևանքով կրակոցներից մեկն անցնել է ապակու միջով։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Մեզ հետ զրույցում Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց․ «Դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ ես Ձեզ մոտից եթերից դուրս եկա և երեկոյան կողմ կրակոցները եղել են։ Այս դեպքը պայմանավորված է բացառապես հանրային իմ խոսքով։ Հիմա ոստիկանները զբաղվում են, տեղի է ունենում գործի քննություն, և ես վստահ եմ, որ մեղավորներն անպայման կբացահայտվեն ու կպատժվեն»։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը