Հարյուր տոկոսանոց ինֆորմացիա կա, որ, հիմնվելով իրավիճակի վրա, Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես հեռանալու է. այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա. Թևանյան

Չեմ ուզում վախեցնել, բայց օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Արցախը դատարկվում է, եւ այստեղ բոլորս էլ գիտենք, որ դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երեւանում է, մեր անելիքը մեկն է, եւ դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Սա միայն աթոռի խնդիր չէ, սա Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է: Մեր անելիքը պետք է լինի այդ դատարկությանը հեռացնելը եւ տեղը իշխանություն ձեւավորելը:

Մենք հենց այդ նպատակով պետք է առանց երկմտելու, առանց վարանելու ամենօրյա ռեժիմով պայքար մղենք, որ Երեւանը չդառնա խրամատ, որ Երեւանը Շուշիի օրը չընկնի: Այս գիտակցումը շատ կարեւոր է: Գլխավորը պատասխանատվություն վերցնելն է, ես ասել եմ, որ այդ պատասխանատվությունը վերցնող կա, մնում է համատեղ ջանքերով իրականացնել մեր անվտանգության ապահովումը՛՛:

Թեւանյանի խոսքով՝ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչը արել է Ալիեւի եւ Էրդողանի հետ նախապես պայմանավորվելով: ՛՛Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գործում մեր թշնամիները. նախապես անոնս են անում, հետո անցնում են գործի: Եթե հաջողության չհասնենք, կկորցնենք Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը: Մենք պետք է ապահովենք մեր հաղթանակը՛՛,-ասաց նա:

Խոսելով անելիքների ու ծրագրերի մասին՝ Թեւանյանն ասաց. ՛՛Հիշեք ժամկետը՝ հոկտեմբերի 5. եթե այստեղ հավաքվում է 100 հազար մարդ, ապա մինչեւ հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական: Դրան պետք է գնալ: 100 տոկոսանոց ինֆորմացիա կա, որ, հիմնվելով իրավիճակի վրա, Նիկոլ Փաշինյանը այսպես թե այնպես հեռանալու է: Այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա: Հիմա կարեւորը հետեւյալն է. նա հեռանում է ցնցումներո՞վ, թե՞ առանց ցնցումների: Մենք կողմնակից ենք առանց ցնցումների հեռացմանը: Դրա համար ժողովուրդը պետք է մաքսիմալ մոբիլիզացվի: Ես այս հարցում պատրաստ եմ խոսել բոլոր ուժայինների հետ եւ նրանց ներկայացնել իրավիճակի ողջ լրջությունը: Համոզված եմ՝ իրենք էլ շատ լավ գիտեն: Մենք պետք է ստիպենք, համոզենք, բացատրենք նաեւ ՔՊ-ի այն պատգամավորներին, որոնք կարող են նպաստել անցնցում իշխանափոխությանը՛՛:

Թեւանյանը նաեւ հայտնեց, որ վաղվանից նոր թափ են տալիս համազգային գործադուլին, եւ դա բոլորին է վերաբերում: ՛՛Եթե այդ ամենը համազգային բնույթ չստանա, մենք՝ սկսած խոշորներից, գնալու ենք իրենց դուռը: Սա է գլխավոր ճանապարհներից մեկը՛՛,-ասաց նա:

դիտվել է 50552 անգամ
Լրահոս
ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34–ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am