Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան

«Արցախում ժողովուրդը խուճապի մեջ է, սոված–ծարավ փողոցներում լցված։ Կապի բացակայության պատճառով շատ գյուղերից տեղեկություն չկա»։ NEWS.am-ի հետ զրույցում Արցախում տիրող աղետալի վիճակի մասին պատմեց Արցախի ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանը։

«Երեխաներ կան, որ շրջափակման մեջ են գտնվում, ծնողները՝ այստեղ, ոչ մի լուր չունեն նրանցից։ Շատ գյուղեր սպասում են, որ ռուսները կազմակերպեն տարհանումը»,– պատմեց պատգամավորը՝ նշելով, որ իր թոռնիկի մասին էլ երկար ժամանակ տեղեկություն չեն ունեցել, վերջապես գտել են նրան։

«Իրավիճակը շատ ծանր է։ Երեխաները նկուղներում են։ Լսել եմ, որ օգնություն են ստացել ալյուրի տեսքով, բայց ո՞նց հաց թխեն. լույս, գազ չկա: Ամեն օր ասում են՝ լույսը լինելու է, հետո ասում են՝ Ադրբեջանը նոր պայմաններ է դնում մեր առաջ։ 30-ից ավելի ծանր վիրավորներ ունենք, որոնք ամեն օր կարող են մահանալ։ Ճանապարհը չեն բացում, որ նրանց հասցնեն Երևան, գոնե փրկեն։ Մեզ անտեր ենք զգում։ Ոչ մի աշխատանք առաջ չի գնում։ Այս ժամի դրությամբ պետք է որ թուրքերը հետ քաշված լինեին, որպեսզի որոնողական աշխատանքներ տանեին, բայց սկսվել է, թե՝ ոչ, չգիտեմ։ Զոհվածների մարմինները նույնպես չեն կարողանում տեղափոխել Երևան։ Մեծ մասը չի ուզում, որ իրենց երեխաներն այստեղ հուղարկավորվեն, քանի որ չգիտեն՝ վաղը այստեղ են լինելու, թե ոչ։ Գոնե ճանապարհը չեն բացում, որ մարդիկ դուրս գան, հնարավոր չէ այս պայմաններում մնալ այստեղ»։

Պատգամավորի խոսքով՝ տարածվող տեղեկություններն այնպիսին են, որ իրենց մնալը Արցախում անհնար է թվում։ Ո՞նց կարելի է երեխա սպանող թուրքի հետ ապրել։ Ասում են՝ երեխաները մի տեղ դպրոց են գնալու, Եվլախում քննարկել են, որ ոստիկանությունը պետք է միացյալ լինի, ո՞նց եք դուք դա պատկերացնում»,– ասաց Նելլա Գրիգորյանը՝ նշելով, որ միայն միջազգային զորակազմի ներկայությունը կարող էր ինչ–որ չափով անվտանգության երաշխիք լինել։

Գրիգորյանի խոսքով՝ նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ։

Պատգամավորը նշեց, որ այս աղետալի վիճակը չէր լինի, եթե իշխանությունները բնակչությանը նախապատրաստեին հարձակմանը։

«Փաշինյան, մեզ մենակ ես թողել մեզ, չես էլ զգուշացրել, գոնե դպրոցականները այդ օրը դպրոց չգնային։ Երեխաների՝ դպրոցից գալու ժամանակ է եղել հարձակումը, գոնե հնարավոր չէ՞ր զգուշացնել, որ հրետակոծություն է լինելու»,– վրդովված ասաց պատգամավորը։

դիտվել է 562 անգամ
Լրահոս
Panorama TV-ին հենց այդ պահին պետք է պահանջեր Աննայի ձերբակալությունը (video) Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Այ քոսոթնե՛ր, ո՞ւմ դեմ եք հոխորտում, մտածում եք բոլորը ձեր նման «գյադաներ» են (video) 1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Նիկոլն ու Աննան խոսում են լափի գաղափարախոսության շուրջ (video) «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Մինսկի խմբի լուծարումը հայաստանի պետականության դագաղի վերջին մեխն է․ Դավիթ Ջամալյան (video) ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, Ալիևը քեզ տաք սկուտեղի վրա է տանելու․ Արամ Սարգսյան (video) Ադրբեջանը երեք մեծ խնդիր ունի (video) Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար. Միլլերը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Փաշինյանը տանում է ոչնչացման, վաղը Ալիևը կմտնի Հյուսիսային պողոտա․ հարցում (video) Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am