Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը. Արցախի ԱԳ նախարարի արձագանքը

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Այս մասին տված արձագանքում նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր եւ տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:

Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի եւ հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:

Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:

Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:

Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:

Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշվում է նախարարի արձագանքում:

 

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Նայելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին` Նիկոլ Փաշինյանն ասել է... Երևանում Nissan-ը գլխիվայր շրջվել է Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ Ողբերգական է, որ այս իրականության մեջ ենք․ Արամ Վարդեւանյան Իշխանավորի մեծամտությունն ու լկտիությունն ամենանողկալի, ամենազայրացնող բանն են... Պատրիկ Պետրոսյանի գիտական թեզը 44-օրյա պատերազմի մասին Ալիևից երաշխիքներ ունի՞, որ չեն կրակելու. Ոսկան Սարգսյան Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով Արշակ Կարապետյանը հայտարարուում է Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժի ստեղծման մասին Դատելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը` Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը․ ՀՀԿ ԳՄ Նիկոլն իրականցնում է ժողովրդին համընդհանուր ծնկի բերելու գործընթաց. Արմեն Հովասափյան Սոցիալական բունտի ուրվականը. Լևոն Ջավախյան Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում КАКОЙ НАЦИОНАЛЬНОСТИ ЯВЛЯЕТСЯ КОРОЛЬ АРЦАХА-ХАЧЕНА, КНЯЗЬ КНЯЗЕЙ АСАН-ДЖАЛАЛ-ДОЛА? Արարատ Միրզոյանը հունվարի 21-ին կայցելի Մոսկվա. Alpha News Կոչ եմ անում անվերապահ աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում Արմավիրի բանտում գտել են դատապարտյալի դին Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am