Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես հետևողականորեն չարչրկում Ալմա-Աթայի «տխրա»-հռչակագիրը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձելով հակադարձել Ռուսաստանի ղեկավարության այն հայտարարություններին, որ հենց Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը կրկին անցավ իր սիրելի «զբաղմունքին»՝ պատասխանատվությունից «թռնելուն» կամ այն իր վրայից «գցելուն»: Փաշինյանի կանխատեսելի ու արդեն հինավուրց ձայնապնակի նման «խազ ընկած», նոր սերնդի համար՝ «վիրուսակիր» պատասխանն այն է, թե՝ ինքն ի՜նչ կարող էր անել, եթե 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը՝ ներառյալ: Այս ընթացքում, նկատենք, Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները բազմիցս ոչ միայն հերքել են Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած նման հայտարարությունները, այլև առանձին դեպքերում բավականին կոշտ հակադարձել են:

Այդ կոշտ հակադարձումների ամփոփ բովանդակությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է և մանիպուլ յացիա է անում (և դա՝ դեռ չափազանց մեղմ վերաձևակերպմամբ, իրականում գնահատականներն ավելի կոպիտ են եղել): Այս անգամ էլ բացառություն չէր: Քանի որ Նիկոլ Փաշինյանի կրկնած սուտը օրուկես շրջանառվում էր զանազան հեռուստաալիքներով ու կայքերում, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները հրապարակավ հակադարձեցին՝ վերստին բացատրելով՝ ա)Փաշինյանն անհեթեթություն է ասում, բ) ինչու է նրա ասածն անհեթեթ, գ) ինչու է նա նման բաներ ասում: Առհասարակ, այդ չարչրկված ԱլամաԱթայի հռչակագիրը վերաբերում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մի քանիսի կողմից Անկախ պետությունների համագործակցության ձևավորմանը: Հարկ է նկատել, որ ԱՊՀ ստեղծման մասին հռչակագրին նախ՝ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամանակներում են «միացել» կամ այն ստորագրել:

Մի բան, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռացության» է մատնում: Երկրորդ, որ ամենից կարևորն է. Հայաստանը այդ հռչակագրին միացել է չափազանց որոշակի վերապահումներով, իսկ վերապահումներն էլ ամրագրված են օրենքի ուժ ունեցող, տակավին գործող փաստաթղթով: Վերապահումների իմաստը, էությունը, «աղը» (ում ինչպես հարմար է) այն է, որ, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը» չի՛ տարածվում ԽՍՀՄ նախկին ինքնավարությունների վրա, որոնք իրենց անկախությունը հռչակել են ԽՍՀՄ օրենքների համաձայն: Այդ վերապահումը ուղղակիորեն Արցախի մասին է, քանի որ 20-ականների սկզբին, այն էլ՝ կուսակցական մարմնի որոշմամբ, Ադրբեջանին «կցված» Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հենց ԽՍՀՄ կազմում եղած ինքնավարություն էր, որը 1991թ. սեպտեմբերի 2-ին իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ օրենքների տառին ու ստորակետին առավել քան համապատասխան: Նիկոլ Փաշինյանը միանգամայն կանխամտածված կերպով այս մասին (վերապահումների) ընդհանրապես ծպտուն չի հանում:

Մինչդեռ, եթե մի փաստաթղթի մասին խոսում ես, այն վկայակոչում ես, ապա գոնե պիտի դա ամբողջական անել: Արժե այն էլ ընդգծել, որ Ալմա-Աթայի հռչակագրում, եթե անգամ ընդունենք, որ այնտեղ անվերապահորեն «տարածքային ամբողջականության» մասին է միայն ասված (ինչն այդպես չի, արդեն նշեցինք), միևնույնն է, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին ոչ մի թիվ չկա: Փաշինյանը, որ այդպես հաճույքով, պատրաստակամորեն, անընդհատ Ալիևին բավարարող 86 600 քառակուսի կմ-ից է խոսում՝ դա կապակցելով իր սիրելի «տխրա»-հռչակագրի հետ, կարո՞ղ է այնտեղ այդ թիվը ցույց տալ, հանել-կոխել չուզողների աչքը: Կարո՞ղ է: Վերջապես, երրորդ՝ ամենից ցցուն ու ակնհայտ իրողությունը. եթե Արցախի խնդրում ամեն ինչ այդքան պրիմիտիվ ու հեշտ էր, ու Հայաստանն էլ, իբրև թե, դեռ 1991-ին «ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը», ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ինչպես դայլայլում է նրա քարոզչամեքենան, հապա էլ ի՞նչ էին մի 30 տարի բանակցում բոլոր այդ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մինսկի խմբի համանախագահները: Էհ, միանգամից կասեին՝ բանակցելու բան էլ չկա, ճանաչել-պրծել եք, «ցրվեք տներով»:

Այսինքն, բոլորը այդքան, կներեք, անբանիմաց էին, և միայն վերջում եկավ քանքար Նիկոլ Փաշինյանն ու «բոլոր հարցերը» լուծե՞ց: Հասկանում ենք՝ էլի անհեթեթություն է, բայց փակագծերը մեկ անգամ ևս չբացել չի կարելի: Ավելի տեղին կլիներ հայտնի ասացվածքն այն մասին, թե ինչպես 100 գիտուն չկարողացան ջրհորից հանել 1 անգետի նետած քարը, այս դեպքում՝ քարացած աթարը: Ի դեպ, այնպես չէ, թե Ալամա-Աթայի «տխրա»-հռչակագրի մասին վերջին 30 տարվա մեջ ընդհանրապես ոչ մի խոսակցություն չի եղել: Եղել է ու, որքան հայտնի է, «խոսակցություն» բացողը Նիկոլ Փաշինյանն էր, ճիշտ է, այն ժամանակ ընդամենը լրագրող Նիկոլ Փաշինյանը: Հայտնվելով վարչապետի աթոռին՝ նա հետևողականորեն իրականացնում է ադրբեջանական ագիտպրոպի թեզերն արտացոլած իր երբեմնի հրապարակումներում նշած մոտեցումները: Կյանքի է կոչում, այսպես ասած: Ու դա արդեն ոչ թե «երկրի հակառակ կողմն» է, այլ ամենաուղիղ իմաստով՝ «թարսված (շուռ տված) երկիր»:

Փաշինյանի դեպքում, ցավոք, ամեն ինչ պարզ է: Ինչպես պարզ է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը նրան պետք է իր կողմից Արցախի ուրացումը արդարացնելու, «ջրից չոր դուրս» գալու, մի խոսքով՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Դյուրահավատ-միամիտ կամ, ինչ-ինչ շահերից ելնելով, այդպիսին ձևացող լսարանի մոտ դա միգուցե նրան հաջողվի: Բայց միայն այդ «լսարանի» մոտ: «Պատասխանատվությունից խուսափել» կոչվող երևույթի թաքուն «հմայքն» այն է, որ պատասխանատվության պահը հաճախ վրա է հասնում հանկարծակի ու այն ժամանակ, երբ խուսափողին թվում է, թե՝ վերջ, արդեն խուսափել է:

 

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am