Իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը Հայաստանում անընդհատ նոր խնդիրների է բախվում, իսկ կառավարության ղեկավարն ու կրթության բնագավառի պատասխանատուները դեռ շարունակում են խոսել ոլորտի «բարեփոխումների» մասին։ Չնայած Նիկոլ Փաշինյանն իր աղետաբեր պաշտոնավարման 5 տարվա ընթացքում անընդհատ հայտարարել է կրթության ու գիտության մակարդակի բարձրացման մասին, սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում։ Օրինակ՝ հանրակրթության նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքի ինդիկատոր է ուսուցիչների նկատմամբ մոտեցումը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսուցիչներն իրենց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար չնչին աշխատավարձ են ստանում։

Այնուամենայնիվ, իշխանություններն այնպիսի ֆոն են ստեղծում, որ տպավորություն է ստեղծվում, թե անընդհատ բարձրացնում են ուսուցիչների աշխատավարձը։ Վերջերս էլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 300-400 և 500 հազար դրամ է, մնում է, որ նրանք գնան ու տեր կանգնեն իրենց աշխատավարձին։ Նկատենք՝ խոսքն այն մասին է, որ ուսուցիչները 300-400 կամ 500 հազար դրամ զուտ տեսականորեն կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ անցնեն կամավոր ատեստավորում և հաղթահարեն նախատեսված շեմը։ Իսկ, ինչպես ուսուցիչներն են պնդում, ատեստավորման տեստերի հարցերն էլ այնպես են կազմված, որ մասնակիցների 70 տոկոսից ավելին չկարողանա հաղթահարել նախատեսված շեմը, կամ, ինչպես նախօրեին ուսուցիչներից մեկն ասաց՝ «առը հա, թե կհաղթահարես»։

Իրականում, եթե երկրում մի քանի տասնյակ ուսուցչի աշխատավարձը ատեստավորման արդյունքում բարձրացել է, ընդ որում՝ բացարձակապես ոչ նշված չափով, ապա, ընդհանուր առմամբ, ուսուցիչների աշխատավարձը նվազել է։ Ի մասնավորի՝ նրանք չեն վճարվելու գրավոր աշխատանքները ստուգելու համար։ Եվ ոչ միայն: Արդյունքում ուսուցչի աշխատանքը սոցիալական տեսանկյունից դառնում է էլ ավելի ոչ գրավիչ։ Իշխանական բարձր պաշտոնյաների աշխատավարձը, որոնց մի զգալի մասը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գլխավորությամբ, նույնիսկ պատշաճ բարձրագույն կրթություն չունի, բարձրացվում են առանց որևէ պայմանի ու ատեստավորման, ավելին՝ պարգևավճարներ են շռայլվում, բայց ուսուցիչների դեպքում լրիվ հակառակն է։ Մյուս կողմից էլ, երբ անհրաժեշտ է լինում ուսուցիչներին ներգրավել քարոզարշավին, իշխանությունները նրանց որպես «մասովկա» են օգտագործում իրենց միջոցառումների ժամանակ, բայց երբ պետք է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը լուծել, հակառակն է արվում, ու ուսուցիչները հայտնվում են անտեսված վիճակում։

Այս ամենի հետ մեկտեղ, առանց իրավիճակը գնահատելու և ծանրութեթև անելու, կառավարությունը կտրուկ քայլերի է դիմում։ Օրինակ՝ օգոստոսի 20-ից սկսած ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, այլևս չեն կարող աշխատել։ Առանց այն էլ դպրոցներում ուսուցիչների բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, որոնք չեն լրացվում։ Շատ դեպքերում նույնիսկ դիմողներ էլ չկան այդ տեղերի համար, քանի որ ուսուցչի աշխատանքը դարձել է ոչ գրավիչ։Այս քայլով (քայլերով) «քայլող» իշխանությունը, ի դեմ ԿԳՍՄ նախարարության, «կադրային սով» է ստեղծում հանրակրթության ոլորտում՝ առանց հաշվի առնելու այդ ամենի ծանր հետևանքները: Մյուս կողմից էլ՝ իշխանությունների նախաձեռնած ատեստավորման միջոցով կրթության որակի բարձրացման հարց չի լուծվում, քանի որ ատեստավորման համակարգը միայն թեստերի լրացում է նախատեսում և չի ներառում նաև երեխաների հետ տարվող աշխատանքները ու նրանց առաջադիմության արդյունքները։ Ուսուցիչը կարող է շատ խոր գիտելիքներ ունենալ իր առարկայի շրջանակներում, բայց չկարողանա այն մատուցել և աշխատել աշակերտների հետ։

Կարող է լինել նաև այնպես, որ ուսուցիչը հիանալի տիրապետի իր առարկային, փորձառու և պահանջված լինի, սակայն չկարողանա անցնել ատեստավորումը: Եվ մեծ մասի դեպքում հենց այդպես է: Ստացվում է, որ իշխանությունները հանրակրթական ոլորտում հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանում։ Դե, ինչպես բոլոր ոլորտներում ու բոլոր հարցերում: Սա վերաբերում է նաև նրան, որ, առանց անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, ԿԳՍՄ նախարարության կողմից ներդրված նոր կրթական չափորոշիչներով լրացուցիչ բարդություններ են ստեղծվում ուսուցիչների համար։ Օրինակ՝ դպրոցներ կան, որոնք ընդամենը սահմանափակ թվով հին համակարգիչներ ունեն, ինտերնետ հասանելիությունն էլ խնդրահարույց է, բայց ուսուցիչներից պահանջվում է պատշաճ կերպով լրացնել էլեկտրոնային մատյանը։ Իսկ նոր դասագրքերն այնպիսի արագությամբ են ներդրվում, որ ուսուցիչները չեն էլ հասցնում ծանոթանալ ու յուրացնել դրանցում զետեղված բովանդակությունը, որը շատ դեպքերում ուղղակի խնդրահարույց է լինում։ Միևնույն ժամանակ որոշ դասագրքեր էլ, ինչպես արդեն գիտենք, չեն հասցրել տպագրել, և աշակերտները պետք է հեռախոսների միջոցով աշխատեն այդ դասագրքերով։

Հանրակրթության ոլորտն այսպիսի բարձիթողի վիճակի հասցնելու արդյունքում է, որ բազմաթիվ ուսուցիչներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին և նշելով, որ հակառակ դեպքում 35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել և հեռանալ։ Փաստացի իրավիճակը կարելի է գնահատել այսպես. իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը։ Նրանք համապատասխան պայմաններ, որակ ու միջավայր չեն ստեղծում, բայց այնպիսի պահանջներ են ներկայացնում ուսուցիչներին, որոնք անհամատեղելի են այդ աշխատանքը կատարելու համար նախատեսված վճարի հետ։ Չնայած, եթե մեր անվտանգության համակարգը ներկայումս պարալիզացված է ու չի գործում, ապա կրթական համակարգի չգործելը իշխող ուժի համար ընդհանրապես խնդիր չէ՝ մանավանդ որ ազգային արժեհամակարգը մերժելու և նույնիսկ սեփական պատմությունից հրաժարվելու կուրս է որդեգրվել։

 

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am