Ով ինչպես է ավարտում քարոզարշավը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, սեպտեմբերի 16-ը կլինի լռության օր, իսկ կիրակի օրը Երեւանի ավագանու ընտրություններն են: Այսօր իշխող ՔՊ-ն իր քարոզարշավը կամփոփի երթ-հանրահավաքով, որին կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի մոտից՝ հասնելով մինչեւ Երեւանի քաղաքապետարան: Երթը կավարտվի ամփոփիչ հանրահավաքով։
Հանրահավաքին ընդառաջ, մի քանի օր է՝ ահազանգեր են հնչում, որ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի դպրոցների, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցներին են հորդորում, որ կոլեկտիվներով մասնակցեն այսօր կայանալիք երթ-հանրահավաքին։
Նշենք, որ «Ապրելու երկիրն» իր քարոզարշավը պատրաստվում է եզրափակել ավտոերթով, Հայկ Մարությանը՝ իր թիմով, սովորական բակային այցելությամբ՝ Կենտրոն վարչական շրջանում։ Երեկ ավարտական հանրահավաք արեց նաեւ Անդրանիկ Թեւանյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում