Հարևան Իրանի արգելակող պլանը. «Զանգեզուրի միջանցք» ասելով ադրբեջանական կողմի «բերանը» չի քաղցրանում

Անկարայից դարձյալ կրկնում են` «Զանգեզուրի միջանցքի բացման» մասին

«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին», - երեկ Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «Զանգեզուրի միջանցքի հետ կապված մենք որոշակի ճանապարհ ենք անցել, և ես հավատում եմ, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը կյանքի կկոչեն այս ծրագիրը», - APA գործակալության փոխանցմամբ, նշել է թուրք նախարարը։

Օրերս էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե «Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի մասնակցության»։ «Ինչ-որ մի պահի սկսում է թվալ, թե մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, սակայն վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն նոր մոտեցումներով է հանդես գալիս, և գործընթացը կրկին հայտնվում է փակուղում։ Դա ոչ կառուցողական է, բացի այդ, հակասում է եռակողմ հայտարարության դրույթներին», - նշում էր Բայրամովը՝ շարունակելով՝ Բաքուն այս ծրագրի իրագործումը կշարունակի ամեն դեպքում՝ նաև առանց Հայաստանի, «այդ դեպքում այդ երկիրը պարզապես դուրս կմնա նախագծի շահառուների ցանկից»։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա, իսկ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։

Երևանը նաև շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում որևէ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի։

Բայց միևնույն է Բաքուն ու Անկարան շարունակում են ժամանակ առ ժամանակ հիշեցնել, թե ինչ են ակնկալում Հայաստանից:

«Հայ-ադրբեջանական պատերազմ չի լինի». Իրանի պաշտպանության նախարար

Վերջին օրերին որքան շատ նյութեր տարածվեցին Հայաստանի և Արցախի շուրջ Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին, այնքան հետևողականորեն Իրանը լծվեց Ադրբեջանի կողմից հարձակումը կանխելուն ուղղված գործին:

«Տարածաշրջանում պատերազմ չի լինի», -երեկ Թեհրանում, կառավարության նիստի ավարտին հայտարարեց Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին նկատվող լարվածությունը։ «Իսլամական Հանրապետության մոտեցումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների հանդեպ շատ հստակ է», - ասաց նախարարը։

«Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում օրերս կայացած խորհրդակցությունից հետո Իսլամական Հանրապետությունը հստակորեն ընդգծել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն չի հանդուրժի», - նշել է Աշտիանին՝ հավելելով. - «Կովկասում վերջին զարգացումների առումով որևէ առանձնահատուկ իրադարձություն չենք կանխատեսում»։

Անդրադառնալով տարածաշրջանում լարվածությանը, նա հայտարարել է. «Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն: Գործընթացը, որին մենք հետևում ենք, ցույց է տալիս, որ առանձնահատուկ բան տեղի չի ունենալու: Տարածաշրջանում պատերազմ չի լինելու»:

Անդրադառնալով Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստին, նա նշել է. «Այդ հանձնաժողովին քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: Մենք երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ էլ սերտ հարաբերություններ ունենք, և երկուսն էլ մեզ համար կարևոր են: Երկու երկրների հետ փոխգործակցությունն էլ շարունակելու ենք»:
Անդրադառնալով երկրի հյուսիս-արևմուտքում զինված ուժերի կենտրոնացման հարցին՝ Աշթիանին նշել է. «Տարվա ընթացքում մենք զորավարժություններ ենք անցկացնում սահմանին: Զորավարժություններն անցկացվում են ըստ պլանի և տեղի են ունենում սահմանամերձ բոլոր շրջաններում։ Դա բնականոն գործընթաց է»:

Իրանն Ադրբեջանի հետ սահմանին զորք չի կուտակում. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

«Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորք չի կուտակում, - երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին։ «Բաղերին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունը, թե Իրանն իբր կենդանի ուժ և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ադրբեջանի հետ սահմանին, հիմնազուրկ է», - նշված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Հասանովը Բաղերիին շնորհակալություն է հայտնել ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման նպատակով Ադրբեջան պատվիրակություն ուղարկելու համար։

Նա առաջարկել է երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնել՝ հավելելով, որ «Ադրբեջանը հարգում է երկրների ինքնիշխանությունը և աչք չունի հարևան երկրների տարածքների վրա»։ Բաղերին բարձր է գնահատել Ադրբեջանում Իրանի զինված ուժերի պատվիրակության լավ ընդունելությունը և հերքել Ադրբեջանի սահմանին զինված ուժերի տեղակայման մասին շրջանառվող լուրերը։

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը վերահաստատել է Իրանի այն քաղաքականությունը, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» և հայտարարել է Իրանի պատրաստակամությունը՝ ցանկացած օգնություն ցուցաբերելու այս հակամարտության կարգավորման հարցում։ Զրուցակիցները դեմ են արտահայտվել տարածաշրջանային հարցերում օտար երկրների ներկայությանն ու միջամտությանը։

Բաքուն հույս ունի, որ հայ-ամերիկյան զորավարժությունները «չեն մեծացնի տարածաշրջանային լարվածությունը»

Մինչ Ադրբեջանի կողմից պատերազմ բռնկելու իրավիճակից հինգ պակաս է, անընդհատ տեղեկատվություն է ստացվում Իսրայելի կողմից Բաքվին զինելու մասին, պարզվում է, Ադրբեջանը «մտահոգված» է հայ-ամերիկյան զորավարժություններով...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները չեն մեծացնի տարածաշրջանային լարվածությունը։ Երեկ Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանելով թուրքական պետական Anadolu գործակալության հարցին՝ նա նշել է, որ զորավարժություններն ուղիղ առնչություն չունեն Ադրբեջանի դիրքորոշմանը, միաժամանակ հայտարարելով․ - «Մենք հույս ունենք, որ այդ, եկեք ասենք, գործողությունները Հայաստանը չի օգտագործի տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու համար»։

Նա կրկնել է Ադրբեջանի կոչերը Հայաստանին՝ խուսափել «սահմանային սադրանքներից», «չսնուցել անջատողականությունը Ադրբեջանի տարածքում», անհապաղ դադարեցնել «Հայաստանի անօրինական ռազմական ներկայության ֆինանսավորումն ու այլ տեսակի աջակցությունները, դուրս բերել ռազմական ուժերը Ադրբեջանի տարածքից»։

«Հայաստանը ևս պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի»

Բառացիորեն երեկ Նիկոլ Փաշինյանը Politico Europe պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում, և նշել է, որ հետևաբար Հայաստանը ևս պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի։ «Եվրամիության դիտորդական առաքելությունը կարող է հաստատել, որ Հայաստանը սրացման մտադրություն չունի», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է զորքերը հետ քաշել ելման դիրքեր, և Հայաստանը պատրաստ է այդ քայլին։

Հայաստանի արտգործնախարարությունն էլ երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում, և կոչ է արել սահմանից զորքերը հայելային հետ քաշել նախկին Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևի ասուլիսում ասել է, որ մի շարք հոդվածներ կան, որտեղ կողմերի դիրքորոշումները շատ մոտ են, բայց կան նաև կետեր, որտեղ դիրքորոշումները բավականին տարբեր են ու ավելի շատ քննարկումներ են պահանջվում։ Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը պետք է առանց տարընթերցումների լինի, փոխադարձ ու պարզ՝ հիմնված միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի ու իրավունքի վրա։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին երեկ Ազգային ժողովում ասաց, որ նախօրեին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ «Ցավոք, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից», - նշել է Միրզոյանը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17589 անգամ
Լրահոս
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները․ Իշխանյան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը որևէ քաղաքական իշխանություն չի կարող նսեմացնել․ Թաթոյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը Ըստ Ավինյանի հոր՝ OPEL-ի վարողները համբալ են. Oragir.news Կրկին թանկացումներով են սպառնում ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍ Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացել Այ վախկոտ, հլը նույն բառամթերքով Նիկոլիդ հարբեցող ծաղրածու անվանած Ալիևին պատասխանի ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Լուկաշենկոն ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածք Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ կա. «Մանթաշյանց» ԳՄ Ի՞նչ կարծիք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի մասին․ Լրագրողը հիշեցնում է Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի. Նարինե Կիրակոսյան Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք․ Արա Պողոսյան Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ․ Հովհաննես Իշխանյան Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը և 27 տարի նրա  հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող մարդը դառնում է изгой Կենտրոնի թաղապետի առանձնատանը 50-ից ավելի մարդ կա գրանցված
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am