Մոսկվայից մեկուսացած` Էրդողանի ու Ալիևի հետ «լեզու գտնողը»

Այսօր, սեպտեմբերի 11-ին, Հայաստանում մեկնարկում են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները՝ «Արծիվ գործընկեր 2023» խորագրով։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ շուրջ 10 օր նախատեսված զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Նման զորավարժություններ Հայաստանում, իհարկե, կայացել են և նախկինում: Սակայն մեկ կարևոր տարբերությամբ. նախկինում Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի միջև հարաբերություններն այսչափ լարված չեն եղել, ինչպես այսօր:
Ահա, այս նոր «սառը պատերազմի» իրավիճակում են Հայաստանում մեկնարկում հայ-ամերիկյան զորավարժությունները, ինչն էլ արժանանում է Ռուսաստանի բավական կոշտ արձագանքին:

Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել Կովկաս: Չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Որտեղ էլ հայտնվել են ամերիկացիները, գիտեք՝ նրանք հարյուրավոր բազաներ ունեն աշխարհով մեկ, դա լավ բանի չի հանգեցրել», - Նյու Դելիում ասուլիսին ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը; «Մենք ցավում ենք Հայաստանի ղեկավարության գործողությունների համար»,- նշել է Լավրովը։

Ըստ Լավրովի՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների մասին համաձայնագիրը տարօրինակ է թվում. - «Այս որոշումը հատկապես տարօրինակ է այն դեպքում, որ երկու տարի է՝ Հայաստանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ-ի վարժանքներին՝ բացատրելով դա, որ եթե դաշինքը դատապարտի Ադրբեջանին, նոր միայն Հայաստանը կաշխատի ՀԱԿՊ-ում: Սակայն երբ հարցնում ենք՝ այդ դեպքում ինչո՞ւ եք շփվում ամերիկացիների և եվրոպացիների հետ, որոնք Ադրբեջանին չեն դատապարտում, Երևանը պատասխանում է, որ նրանք չեն իրենց դաշնակիցը, այլ ՀԱՊԿ-ը, ուրեմն մենք պիտի դատապարտենք: Այսպիսի տարօրինակ և պարզունակ տրամաբանություն»։

«Ես իսկապես հուսով եմ, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները, որոնք կան մեր միջև, և մենք դրանք կարևորում ենք, դեռ ուժի մեջ կմտնեն և կգերակայեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ», - ասել է Լավրովը։

Մեկնաբանելով Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերը՝ Լավրովը նշել է. - «Այնտեղ կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր իրենց թույլ են տալիս բավական ամբարտավան հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին, մենք դա տեսնում ենք, սա երեկ չի սկսվել»։

Հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, ճիշտ չեն, G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այնտեղ ինչ-որ գործիչ, իմ կարծիքով, խորհրդարանի ղեկավարը (նշում է ՏԱՍՍ-ը) իրեն թույլ է տվել ասել, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- ասել է Լավրովը։ «Պետք չէ մեզ մեղադրել 2020թ. նոյեմբերի 10-ին Ղարաբաղը հանձնելու մեջ: Սեփական ժողովրդին պետք է ինքնուրույն պատասխան տալ»,- հավելել է Լավրովը։

Լավրովի ակնարկը պարզ է. Փաշինյան, պարտության ես տարել երկիրը, ստորագրել ես 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, պարտավորություններ ունես, հասարակությանդ բացատրիր:

Իսկ ի՞նչ է անում Փաշինյանը: Իր իշխանավարման ժամանակ արձանագրված պարտության համար մեղադրում է նախկիններին, ու շտապում է դեպի «խաղաղության պայմանագիր»: Այս վիճակում, երբ պատերազմի բռնկման վտանգը մեր դուռն է հասել, Փաշինյանը, կրկին հայտարարում է՝ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:

Շաբաթվա վերջին Փաշինյանն հեռախոսով խոսել է հարևան երկրների ու գերտերությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց փոխանցելով, որ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու նպատակով։ Կառավարությունը հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցների մասին։

Կառավարության փոխանցմամբ` հեռախոսազանգերի առանցքում սահմանին լարվածության աճն է։ Ու ինչն է հետաքրքրական, վերջին օրերին կտրուկ լարված հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույց չի ունեցել։

Առաջնորդների հետ զրույցներում Փաշինյանը քննարկել է Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակումն ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը։ Ապա նա ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այսինքն, Փաշինյանը նորից շեշտում է Պրահայի պայմանավորվածությունները, իսկ հայտնի է, որ այդ հանդիպումներում կողմերը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որն իր մեջ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը:

Պարզ է, որ հեռախոսազանգերի նպատակը հնարավոր ռազմական էսկալացիան կանխելն է, բայց ինչպե՞ս: Ռուսաստանին կարգավորման գործընթացից մեկուսացնելո՞վ, այն դեպքում, երբ Փաշինյանն էլ անցյալ հինգշաբթի ուղիղ հայտարարեց, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

Մի շարք երկրների առաջնորդների հետ խոսելուց հետո, պարզվում է, Փաշինյանին այսօր «անակնկալ» է սպասվում...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսով բանակցություններ վարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել [Ադրբեջանի նախագահ] պարոն Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ պարոն Փաշինյանի հետ», - ընդգծել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ այսօր կայանալիք բանակցություններում Նիկոլ Փաշինյանին կփոխանցեն, որ Արցախում կայացած ընտրություններն անընդունելի են։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը երեկ է հեռախոսազրույց ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և Ղարաբաղում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։

Փաշինյանի ջանքերով, հիմա Հայաստան-Ադրբեջան խնդիրներում ակտիվ միջնորդ է նաև Էրդողանը:

Փաշինյանին թվում է, որ Էրդողանի և Ալիևի հետ ինչ-որ բան պայմանավորվելուց հետո Թուրքիան ու Ադրբեջանը պահելո՞ւ են խոստումները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3473 անգամ
Լրահոս
Բանակցություններ` Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև Տղամարդը ուներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ Թիվ մեկ թալանչի Նիկո՛լ, լսիր այս փաստերը քո մասին․ պատասխանատվությունից չե՛ք խուսափելու․ Բոզոյան (video) Հայաստանը շարունակում է դուրս մնալ խոշոր միջազգային ծրագրերից. Վահե Դավթյան Ղրիմն ու Դոնբասը կմնան ռուսական վերահսկողության տակ. Բլագա Մանե Թանդիլյանի առողջական վիճակը կրկին վատացել է Ալիևի հետ քննարկել ենք Հայաստանի հետ բանակցությունների հարցը․ Էրդողան Վեհափա՛ռ հայր, հայրական հորդորով դիմե՛ք Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը․ հայտարարություն Կիևի ռեժիմը անօդաչու սարքեր է ուղարկել մայրաքաղաք, երբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այցելել էր Մոսկվա. Զախարովա Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սամարայում Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին դեռ շատ խոչընդոտներ կան․ Բայրամով Գյումրիում Նիկոլի մոտ «գարնանային սրացումներ են» եղել, վատացել է… (video) Այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսը. նրա հացադուլի 22-րդ օրն է «Արաբո», «Տիգրան Մեծ»․ ի՞նչ ցուցմունք են վերագրում Հարությունյանին և Բաբայանին Գազալցակայանում պայթյուն էր եղել, 2 վիրավnրներից մեկը մաhացել է #ՈՒՂԻՂ․ Ինչո՞վ էր պայմանավորված Նիկոլի խուճապը Գյումրիում․ Երվանդ Բոզոյան (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ Գյումրին տանուլ է տվել․ Գառնիկ Դանիելյան (video) Տականքնե՛ր, ես ձեզ եմ ասում․ Քոչարյան Անդրանի՛կ վախկոտ, դու լավ լսիր․ պահեստազորի գնդապետ (video) Այս հանցագործության ենթադրյալ պատվիրատուների ցանկում Աննան է․․․ Էդգար Ղազարյան (video) Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս․ մեկ օրում երեք գրառում․․․ (video) «Թուրքի թերմացք» Սասու՛ն, լա՛վ լսիր՝ մեր ռազմագերիներն ինչ են արել, ում են հավատացել․ գնդապետ (video) Երևանում գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում կին է մահացել Տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմին՝ առաստաղից կախված վիճակում Միշտ էլ ժողովրդավարության մասին ամենաբարձրը գոռացել է դիկտատորը, կրթվելու մասին ամենաշատը խոսել է տգետը. Կարեն Քոչարյան Եվրախորհրդարանը մարտի 12-ի լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։ Մարտի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am