Բաքվում ընդդեմ Արցախի «ռազմական գործողության» սցենարներն են մտմտում

Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններից բացի նաև երկկողմ հանդիպումներ կունենան։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն, բանակցությունների ընթացքում արտգործնախարարները «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները» և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։ «Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստմանը, մնացյալ հարցերի որոնմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել», - հայտարարել է պաշտոնական Մոսկվան։

Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մյուս առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը»։

Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը նաև տեղեկացնում է՝ Բայրամովի և Միրզոյանի հետ առանձին հանդիպումներում Լավրովը նախատեսում է կենտրոնանալ «քաղաքական, առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտների հարցերի քննարկման վրա»։

Ռուսաստանյան հանդիպումը տեղի է ունենում խիստ կարևոր իրավիճակում...

Բրյուսելի հովանու ներքո տեղի ունեցած բանակցություններից հետո` Արցախում արդեն լիակատար հումանիտար ճգնաժամ է, գումարած` Բաքվի պահանջները էլ ավելի են ինտենսիվացել, պատերազմի վտանգը գնալով մեծանում է, Փաշինյանը արդեն բաց խոսում է պատերազմի վերսկսվելու մասին:

Իրենց հերթին Ադրբեջանի լրատվականներն արդեն բացեիբաց հոդվածներ են հրապարակում Արցախում մոտալուտ ռազմական «հատուկ օպերացիայի» իրականացման ծրագրերի մասին:

Ալիևը հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին:
«Խաղաղության պայմանագրի համար Հայաստանը պետք է ոչ միայն հայտարարի, այլև ստորագրի, որ ճանաչում է Ղարաբաղն ու ութ անկլավները Ադրբեջանի կազմում»,- չինական Media Group media corporation-ին ասել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևն ընդգծել է՝ այդ դեպքում պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում։

«Հայաստանն արդեն շատ կարևոր հայտարարություն է արել, և ոչ միայն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անցած հոկտեմբերին, այլև այս մայիսին հստակեցրել, որ ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչպես մենք էինք պահանջել։ Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ, ինչը նշանակում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավները ներառյալ։ Դրանից հետո մնացել է մեկ բան, որ դա ամրագրվի թղթի վրա և ստորագրվի», - ասել է Ալիևը։

Ընդ որում, խոսելով Ղարաբաղի հայերի մասին, Ալիևը կրկին պնդել է, թե հավելյալ միջոցառումների ու երաշխիքների կարիք ամենևին չկա․ Ադրբեջանի սահմանադրությունը լիուլի բավարար է նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:

«Հայերը, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի», - ասել է նա։

Հայաստանի նախագահն, իր հերթին, հարցազրույց է տվել տեղական «Լա ռեպուբլիկա» պարբերականին, ընդգծելով, որ Բաքվի հռետորաբանությունը ագրեսիվ է և մտահոգիչ։ «Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի», - պնդել է Վահագն Խաչատուրյանը, կրկին նշելով, թե Բաքուն ուզում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը։

Ժամեր անց Իտալիայում Ադրբեջանի դեսպանը նույն թերթում պատասխանել է Հայաստանի նախագահին ու կրկին մեղադրել հայկական կողմին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Չնայած պաշտոնական Երևանի շարունակական հայտարարություններին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվորներ չունի, ադրբեջանցի դեսպանը գրել է՝ «տասը հազար հայ զինվորականներ դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, և ադրբեջանական ութ գյուղեր դեռ մնում են օկուպացիայի տակ»։

Ադրբեջանի իշխանական հռետորաբանությանը միացել են նաև «անկախ» վերլուծաբաններն ու լրատվամիջոցները։ Ընդդիմադիր հայացքներով հայտնի «Թուրանի» խմբագիր Շահին Հաջիևը գրել է՝ «Ղարաբաղում ապօրինի խմբավորումների դեմ սպասվող ռազմական գործողությունը վերջին շաբաթներին ամենից շատ քննարկվող թեմաներից է, և միայն ժամանակի հարց»։ «Քարտեզի վրա վերլուծելով առաջիկա գործողության պարամետրերը՝ ռազմական փորձագետները նշում են դրա առավել տրամաբանական տարբերակները», - գրում է «Թուրանի» խմբագիրը, մատնանշելով՝ քանի մարդ է ապրում Լեռնային Ղարաբաղում, քանի զինվոր ու ինչպիսի զինտեխնիկա կա այնտեղ՝ իրենց հաշվարկներով, Արցախի որ համայնքները կարող են հայտնվել հարձակման թիրախում և ինչպես։

Զուգահեռ ադրբեջանցի վերլուծաբանները շարունակում են պնդել՝ Ղարաբաղի հայերի համար բաց է Աղդամով օգնություն ստանալու հնարավորությունը, չթաքցնելով, որ դա նպատակ ունի ճանապարհ բացել ինտեգրման համար։

«Եթե հայ համայնքը ընդունի մարդասիրական օգնությունը, դա նախադեպ կստեղծի, գուցե ոչ զանգվածաբար, որ նրանք նաև Ադրբեջանի քաղաքացիությունն ընդունեն մոտ ապագայում», - Թվիթերում գրել է քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1992 անգամ
Լրահոս
Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար Փաշինյանը սա չի մարսելու․ Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի տանն է (video) Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր Սրան Ալիևն է ոգեշնչել․․․ ուղիղ հրահանգը երեկ իջեցրեց․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին (video) Շտապ օգնություն Հակակոռուպցիոն կոմիտե կանչվել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար «Սուրբ Պատարագին հիշատակել ու մշտապես հիշատակելու եմ Արցախը». Տեր Մանուկ քահանա Զեյնալյան Լսեք՝ ձեր հետագիծն ար*ունոտ ու տխրահռչակ է․ Լիլիթ Գալստյանը դիպուկ խոսքերով բնութագրեց Փաշինյանին (video) «Ալֆա» ջոկատը ո՞նց եք ուղարկում երեք անչափահասների տուն, լավ իմանալով՝ ոչ մեկ չի փախնում. Մանուկյան (video) Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին Լռե՛ք․․․ ժողովրդի անունից քիչ խոսեք․ ձեր կաստայով վայելեք ձեր օրը մինչև քաղաքական պատասխանատվություն (video) Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ մանրամասներ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Ջուլֆալակյան «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Փաշինյանը «յաթաղանը» վերցրել ու ընկել է ժողովրդի հետևից․ Սևակ Խաչատրյանը՝ Լևոն Քոչարյանի տանից (video) Երեկ Փաշինյանն ուղիղ ասաց, որ Լևոնի երեխաները այս տունը չեն ստանալու․ հիմա 3 երեխաները տանն են (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ-ն ներխուխել է նաև Սիրուշոյին պատկանող Pregomesh (video) Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը կկալանավորվե՞ն․ փաստաբանի մեկնաբանությունը (video) Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը ներխուժել է Լևոն Քոչարյանի տուն․ ի՞նչ է կատարվում (video) Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են «Գլուխ չեն հանում» կամ դիտմամբ մոլորեցնում են․ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վիճակագրական մանիպուլյացիաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am