Ինքնապահպանման բնազդից զուրկ ժողովուրդը անխուսափելիորեն ենթարկվում է ցեղասպանության

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկ այլ գյումրեցի՝ 63-ամյա Հրանտ Պետրոսյանը կապվել է ադրբեջանցի բլոգերի հետ և հայտարարել է, որ «Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս», նշել է նաև, որ Մարշալ Հովհաննես Բաղրամյանը թուրք է և նման այլ բաներ:

Կարապետ Պողոսյանի խոսքով՝ գյումրեցու նման պահվածքը շահադիտական դրդապատճառներ ուներ, բայց հիմա կփորձենք պարզել՝ հնարավո՞ր էր, որ 63-ամյա ադրբեջանցին կապվի հայի հետ և հայտարարի, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես նաև հայտարարի, որ Ադրբեջանի բոլոր ազգային հերոսները սրիկաներ էին:

 

Անմիջապես նշենք, որ Ադրբեջանում դա անհնար է, քանի որ այս երկրում ազգային անվտանգությունը տարանջատված է ժողովրդավարությունից։ Եվ ընդհանրապես, պետք է ասել, որ ցանկացած երկրում նման դրսեւորումները համարվում են դավաճանություն, իսկ Հայաստանում իրավիճակը հակառակն է...

63-ամյա այս քաղաքացու հարցերով արդեն պետք է զբաղվեյին պետական ​​համապատասխան կառույցները, բայց դա այդպես չէ, քանի որ հենց այդ «մարդկային տեսակն» է գերիշխում Հայաստանի իշխանության մեջ։

Նիկոլ Փաշինյանը նույն այս մարդու կերպարն է, բայց կանգնած մի ամբողջ պետության գլխին: Աննա Հակոբյանի ծաղրը հայ կանանց հասցեին նույն երեւույթների շարքից է:

Նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում «փոքր կասկածների» դեպքում նման քաղաքականության համար պետության ղեկավարը կա՛մ իմպիչմենտի է ենթարկվում, կա՛մ հետապնդվում։ Այս երեւույթի վառ օրինակն է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված իրավիճակն է, և նրա շուրջ ստեղծված մթնոլորտը ԱՄՆ քաղաքական վերնախավում։

Աշխարհի ոչ մի երկրում անվտանգության սպառնալիքները ժողովրդավարության ատրիբուտ չեն, այլապես այդ պետությունները կփլուզվեին։

Հայաստանն այսօր աշխարհում միակ երկիրն է, որի ղեկավարն ու նրա շրջապատը բացահայտ հակապետական ​​ու հակահայկական գործունեություն են իրականացնում՝ մնալով անպատիժ։

Եթե ​​այս դեպքում հասարակությունն ու ժողովուրդը լռում են, ապա այդպիսի ժողովուրդը արժանի է նույնիսկ նոր ցեղասպանության, քանի որ բնությունը չի հանդուրժում ամեղսունակությունը, ինչպես նաև այն կենդանիների գոյությունը, որոնք զրկված են ինքնապահպանման պարզունակ բնազդից։ Այս տեսակետից պետք է հասկանալ, որ մարդն էլ է բնության մի մասնիկ, բնության կենդանական աշխարհի մաս, և եթե մարդ չունի ինքնապահպանման բնազդ, ապա նա չի կարող երկար ժամանակ գոյություն ունենալ։

Նույնը վերաբերում է ժողովուրդներին։ Եթե ​​ժողովուրդը չունի պետականության բնազդ, ինքնապահպանման բնազդ, ապա նա ենթարկվում է ցեղասպանության, ու բնության տեսակետից սա ամենաարդար ելքն է։

Սա է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am