Հիշեք Դիլիջանի այն վայրենի ոստիկանին. Աշոտին ասեք հոր գլուխը քիչ տանի անհեթեթ հեքիաթներով. Արսեն Բաբայան

Փաստաբան Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առաջին փաստաբանական գործս (հաղթել եմ) մի շատ թեթև ու պարզ քրեական գործ էր: Վարորդական իրավունքից զրկված անձը ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված մեքենա էր վարել և «բռնվել» պարեկի կողմից:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, մինչև ինձ դիմելը արդեն մեղադրյալը ցուցմունք էր տվել հայտնելով, որ ստիպված է եղել վարել մեքենան, զղջում է և խնդրում է մեղմ վարվել:

Առաջին գործողությունը, որ արեցի՝ դատախազին միջնորդելն էր, որպեսզի գործուն զղջալու հիմքով հետապնդումը դադարեցնի և վարույթը կարճի:

Դատախազը մերժեց: Ահեթեթ մի պատճառաբանությամբ: Պատկերացնո՞ւմ եք, երիտասարդ տղա, նոր ամուսնացած, հաջողակ բիզնեսմեն է, արարքը՝ ընդամենը վարել է մեքենա զրկված լինելով վարորդական իրավունքից:

Դատարանում գործն ավարտեցի մեկ նիստով: Ի պատիվ դատավոր Հարություն Մանուկյանի՝ միջնորդությունս բավարարեց, քրեական հետապնդումը դադարեցրեց, վարույթն էլ կարճեց:

Հիմա հիշեք Դիլիջանի այն վայրենի ոստիկանին, քրեականի պետին, որը ռեստորանի խոհանոցում տևական ժամանակ ծեծի էր ենթարկում անչափահաս մատուցողին:

Այդ վայրենու նկատմամբ, փաստորեն, դատախազությունը կիրառել էր գործուն զղջալու հիմքով հետապնդման դադարեցումը: Դե համեմատեք իմ պաշտպանած դեպքն ու այս գազանաբարո արարքը:

Հիմա իշխանությունը, պարզվում է, օրենսդրական նախաձեռնություն ունի, ինչով պետք է թույլատրվի առանձնապես ծանր հանցագործություն կատարողին գործուն զղջալու դեպքում պատասխանատվության չենթարկել:

Պարզ է չէ՞, որ նպատակը մեկն է. ստեղծվում է հնարավորություն, որպեսզի անասնաֆերմայի խոզերին, երբ ուզեն, ազատեն քրեական պատասխանատվությունից:

Հ.Գ. Աշոտին ասեք հոր գլուխը քիչ տանի անհեթեթ հեքիաթներով. թե բա՝ օրենքի առաջ բոլորը հավասար են»:

դիտվել է 2132 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am