«Առևանգում» թրիլլերը բեմադրվել էր՝ վարչապետի որդուն համարձակ, սկզբունքային և ներողամիտ ներկայացնելու համար

«Այս «Առևանգում» բեմադրությունը շատ հարցեր է առաջացնում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով զոհվածի մոր և Փաշինյանի որդու մասնակցությամբ միջադեպից։

Իշխանյանը փորձեց կետերով առանձնացնել միջադեպից հետո իր մոտ առաջացած հարցերը. «Առաջին` ի՞նչ գործ ուներ վարչապետի որդին այն վայրում, որտեղ գտնվում էր զոհվածի մայր տիկին Գայանեն։ Երկրորդ` ինչո՞ւ նա որոշեց և հանգիստ քայլելով գնաց, նստեց տիկին Գայանեի մեքենան։ Երրորդ՝ պարզ է, որ մեքենայում տիկին Գայանեն չի սպառնացել վարչապետի որդուն։ Չորրորդ՝ պարզվում է, որ վարչապետի որդին կասկադյորական հմտությունների է տիրապետում՝ թռչելով մեքենայի ընթացքից և զարմանալիորեն, հենց այդ պահին հայտնվում է օպերատորը»,-ասաց իրավապաշտպանը և ավելացրեց, որ այդ հարցերը մինչ այժմ պատասխան չունեն։

Իրավապաշտպանը նկատեց, որ այս էժանագին բեմադրությունից հետո, ձերբակալվում, կալանավորվում է տիկին Գայանեն։ «Դրան հետևում է վարչապետ կոչեցյալի մամլո ասուլիսին հնչած խոսքը, որը հստակ հրահանգ էր դատավորին (քննիչն ու դատախազությունը հրահանգներ արդեն ստացել էին)։ Այնուհետև տիկին Գայանեի փաստաբանները, նրա համաձայնությամբ հրաժարվեցին գործից։ Այստեղ արդեն նոր հարցեր առաջացան։ Կարելի է ենթադրել, որ արդեն կալանավայրում, տիկին Գայանեի վրա լուրջ ճնշումներ են եղել և նա համաձայնվել է «համագործակցել» իշխանության հետ։ Չեմ ցանկանում մտածել, որ տիկին Գայանեն ի սկզբանե եղել է բեմադրության դերակատարներից»։

Ամփոփելով խոսքը՝ Իշխանյանն ասաց. «Կարծում եմ, որ «Առևանգում» թրիլլերը, բեմադրվել էր հատուկ վարչապետի որդուն, որպես համարձակ, սկզբունքային, բայց նաև ներողամիտ մարդկային կերպար, հանրությանը ներկայացնելու համար։ Չէ՞ որ, նա «մեծահոգաբար» նստում է մեքենան, ապա «հերոսաբար» դուրս նետվում մեքենայից, դատարանում խոսում է «իրավական պետության, հանցանքի վտանգավորության, օրենքի առաջ բոլորի հավասարության» մասին և ․․․ «մեծահոգաբար» ներում «ամբաստանյալին»՝ համաձայնելով նրա ազատ արձակմանը։ Խնդրեմ, բարձր մակարդակի քաղաքական գործիչ՝ պատրաստ ստանձնելու ցանկացած պետական բարձր պաշտոն։ Ահա «Առևանգում» կամ «Ժառանգորդ» բեմադրության բուն նպատակը։ 

դիտվել է 2275 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am