Բայրամովն ու Հոգանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
Ինչպես հաղորդում է АПА-ն, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերի շուրջ: