Կարկառուն ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն իր վարորդներին բարձր պաշտոնների է նշանակել

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, որը ժողովրդին առավել հայտնի է «կոկորդիլոսագետ» մականվամբ, պաշտոնների նշանակման հարցում շարունակում է առաջնորդվել խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով։ Մարզպետ եղած ժամանակ մորաքրոջ հարսներին աշխատանքի տեղավորելուց հետո հերթն այսօր ընկերներինն է։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Գարիկ Սարգսյանը 2022 թվականի հունվարին, երբ իր քավորի՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել էր Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իր ընկերոջը՝ Նոր Կյանք բնակավայրի բնակիչ Պողոս Շահինյանին, աշխատանքի էր տեղավորել որպես իր վարորդ, իսկ 1 տարի անց՝ 2023 թվականի հունվարին, պաշտոնի բարձրացում է արել, վարորդին նշանակել է «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն։ Բայց սա Սարգսյանի միակ նշանակում չէ։

Պարզվում է՝ Գարիկ Սարգսյանը չի մոռացել նաև մարզպետ եղած ժամանակ իր մոտ վարորդ աշխատած ընկերոջը՝ Նոր Կյանքի բնակիչ Արտակ Դավթյանին։ Մոտ 1 ամիս առաջ այս վարորդին նշանակել է իր օգնական, բայց ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այս ընկերոջը ևս պաշտոնի բարձրացում է սպասվում․ «Վեդիում արդեն խոսակցություններ կան, որ այս ընկերոջն էլ նշանակելու է Վեդի համայնքի Քաղաքաշինության բաժնի պետ»։ Հիշեցնենք, որ մարզպետ եղած ժամանակ Գարիկ Սարգսյանը, բացի կոկորդիլոսաբուծարան բացելու վերաբերյալ հայտարարությունից, աչքի է ընկել նաև մորաքրոջ հարսներին աշխատանքի տեղավորելու ձգտումով։ Մամուլը բազմիցս գրել է, որ Գարիկ Սարգսյանը մի մորաքրոջ հարսին մարզպետարանում է տեղավորել աշխատանքի, մյուսին՝ դպրոցում․․․ 

դիտվել է 1401 անգամ
Լրահոս
ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34–ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am