16-ամյա տղային ծեծի ենթարկած ՆԳՆ Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետի լիազորությունները կասեցվել են
16-ամյա տղային ծեծի ենթարկած պաշտոնյայի՝ ՀՀ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ՀՀ ՆԳՆ-ին։
Հիշեցնենք, որ «Արմլուր» լրատվականն այսօր տեսանյութ էր տարածել՝ գրելով, որ 16-ամյա տղային ծեծի ենթարկողը Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանն է։
Ինչպես պարզվեց՝ դեպքը տեղի է ունեցել այս տարի՝ ապրիլի 10-ին։ Նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակներում 16-ամյա պատանին, որը ռեստրանային համալիրում մատուցող է աշխատում, տուժող է ճանաչվել, սակայն տղային դաժանաբար ծեծի ենթարկելու համար պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չի հարուցվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։