Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհետացել է շատ կարևոր փաստաթուղթ․ Դեմոյան

Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, անդրադարձել է թանգարանի մոտակայքում թղթերի, լուսանկարների այրման դեպքին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր առաջ հանրային լայն արձագանք ստացած տեսագրության կապակցությամբ բազմաթիվ զանգեր ու գրավոր հարցումներ ուղղվեցին ինձ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում թղթերի թափոնի այրման կապակցությամբ բացատրություններ տալու խնդրանքով։ Ես չշտապեցի իմ կարծիքը հնչեցնել և մեղավորների անուններ տալ, շատ պարզ պատճառով․ ժամանակ էր պետք հասկանալու համար տեղի ունեցածի մանրամասնությունները և դեպքերի հաջորդականությունը, գլխավոր խնդիր ունենալով Հայոց ցեղասպանության թանգարանի անվան շուրջ վարկաբեկիչ հերթական միջադեպի բացառումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ «Այժմ կարող եմ հնարավորինս անաչառ բացատրել տեղի ունեցածի մանրամասնությունները։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Նախ որևէ փաստ չկա, որ այրվել են թանգարանի ֆոնդային միավոր հանդիսացող կարևոր փաստաթղթեր և առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ անթույլատրելի եղանակով ոչնչացվել է գրասենյակային սևագիր կամ կրկնակի օգտագործման թղթային թափոնը, ինչպես նաև շատ հին շարժական ցուցադրության մաս կազմող և ցեղասպանության տեսարաններով լուսանկարների ստվարաթղթե կրիչներ։ Կապույտ կնիքի առկայություննն ընդամենը Հայփոստի կնիքի հետքեր են։ Անկախ վերոշարադրյալից, պետք է արձանագրենք, որ թանգարանի տնօրինությունը և առաջին հերթին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը թույլ է տվել կոպիտ ու անթույլատրելի սխալներ․ Նախ, թանգարանից ցանկացած, թեկուզ սևագիր և անօգտագործելի նյութի դուրսբերումն ու ոչնչացումը պետք է արվեր տնօրենի կողմից կազմված համապատասխան հանձնաժողովի որոշման արդյունքում։ Երկրորդ, հենց ՀՑԹԻ տնօրենն է փնթի ու ծանր հետևանքներ առաջացրած այս միջադեպի առաջին պատասխանատուն։ Չգրված կարգ կար տարիներ առաջ, որևէ թղթային նյութ, որը օգտագործելի էր ոչնչացվում էր իմ վերահսկողության ներքո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ զբոսայգու տարածքում զետեղված աղբարկղները կարող էին անցանկալի արտահոսքի պատճառ հանդիսանալ։ Ամփոփեմ․ ես չտեսա այրվող նյութերի մեջ կարևոր փաստաթղթեր, սակայն ՀՑԹԻ տնօրենի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու գործելաոճը վաղուց կրում է քրոնիկ շարունակական բնույթ։ Թանգարանին հասցվեց հերթական հարվածը, որը հետևանք է իր բնույթով բացառիկ կոռուպցիոն եղանակով իրականացված ՀՑԹԻ տնօրենի ընտրությունների, որի կազմակերպիչն ու հովանավորները "նախկին" ու "ներկա" իշխանությունների ներկայացուցիչներն են։ Իսկ ի՞նչ փաստաթղթեր են կորել ու ոչնչացվել այս ընթացքում։ Պատասխանում եմ՝ ստույգ փաստերի վրա հղում տալով։ Երեք շաբաթ առաջ տեղեկացա, որ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ 2021 թ․ դեկտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում իմ կողմից ներկայացված գրավոր ցուցմունքներն անհայտացել են ավագ քննիչի առանձնասենյակից։ Այո, այո, Մարությանը հարուցում է քրեական գործ, ստանում ես ծանուցագիր հարցաքննության ներկայանալու համար, մանրամասն տվյալներ ու փաստեր եմ ներկայացնում նախաքննությանն աջակցելու համար և հանկարծ քո ցուցմունքների մի մասը հայտարարվում են անհայտացած։ Խոսքը գնում է քրեորեն հետապնդելի այն հանցագործությունների մասին, որոնցում մեղադրել էի Հարություն Մարությանին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներին, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Ավագ քննիչը ծիծաղեց ու ասեց որ իմ ստորագրությամբ 2022 թ․ մայիսի 18-ին տրված ցուցմունքը չի գտնում․․․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ, որի կորուստը խնամքով թաքցնում է Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ Հոգբարձուների խորհրդի անդամները։ Այսպես փորձ է արվում կոծկել Հայոց ցեղասպանության անվան տակ իրականացված փողերի լվացման գործողությունը, որի վերաբերյալ դարձյալ տվել եմ համապատասխան ցուցմունքներ ու փաստաթղթեր, մի քանի անգամ արել եմ հանրային հայտարարություններ։ Իսկ ի՞նչ կապ ունի ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը այս պատմությունների հետ։ Բացի այն փաստից, որ Աշոտ Մելքոնյանը 2018 թ․ սեպտեմբերի Հարություն Մարությանին ՀՑԹԻ տնօրեն ընտրողներից մեկն է, պետք ասեմ, որ վաստակավոր այս կաշառակերն ու հայագիտության գերեզմանափորը, պարզվում է զբաղված է նաև կարևոր պատմական արժեք ներկայացնող ԲՆՕՐԻՆԱԿ փաստաթղթերի ու լուսանկարների ոչնչացմամբ։ Բոլորովին վերջերս սահմռկեցուցիչ մի իրողության ականատես դարձա․ շուրջ 200 լուսանկարներ Հայրենական պատերազմի հայ զինվորների, սպաների ու պատերազմական տեսարանների դրվագմամբ որպես մակուլատուրա հայտնվել էին զուգարանի թղթի արտադրամասում և միայն պատահական դիպվածով հաջողվեց դրանք փրկագնել ստույգ կորստից։ Այս լուսանկարներն ու ծրարները կրում են Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական պատերազմի կաբինետի եռանկյունաձև կնիքը։ Սա բառիս բուն իմաստով ստորագույն հանցագործություն է այն սերնդի հիշատակի հանդեպ, որը բազում տառապանքներ ու զրկանքներ է կրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Սա ուղղակի մեր պատմության ու հիշողության ոչնչացումն է Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի հանցավոր թույլտվությամբ։ Անմիջապես պաշտոնական նամակով այս մասին տեղեկացրել եմ Ակադեմիայի նախագահին ու փոխնախագահին։ Անցել է երեք շաբաթ․ ոչ մի արձագանք։ Առայժմ, ոչ մի արձագանք։ Հ․Գ․ Համակարգային կոռուպցիան, հենց նրա համար է կոչվում համակարգային, քանզի դրանում ընդգրկված հանցագործ տարրերն ապահովագրված են ցանկացած զանցանք կամ հանցանք գործելու դիմաց պատժվելուց։ Ավելին համակարգային կոռուպցիան, որպես կանոն, նաև խրախուսում է այդպիսի տարրերին՝ պետական պարգևներով ու պաշտոնավարման ժամկետների երկարաձգումով․․․» , - գրել է Դեմոյանը։  

դիտվել է 1357 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am