Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով իր սիրելի գործընկեր և համախոհ Ալիևի նախօրեի հայտարարություններին՝ տեսախցիկների համար «տարակուսանք» ցուցադրեց՝ նշելով, թե Ալիևի ասածները նշանակո՞ւմ են, որ նա հրաժարվում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից: Դեռ մի բան էլ իր անձնական ԱԳ նախարարին, թե՝ պարոն Միրզոյան պիտի մեր գործընկերներից այս հարցի պատասխանն ստանանք...

Մինչ Միրզոյան Արարատը «կգնա» իր գործընկերներից պատասխաններ ստանալու, նշենք պատասխանի մեր՝ թերևս ամենից ճիշտ տարբերակը: Մայիսի 28-ին կոնկրետ Արցախի հայությանն ուղղված սպառնալիքներով հայտարարություն անելով՝ Ալիևը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվում է, այլ հակառակը՝ նա նման հայտարարություններ է անում այդ և մյուս պայմանավորվածությունների հիման վրա ու դրանք զարգացնելով:

Իսկ ինչեր է ասել Ալիևը: Իսկ նա պահանջել է, որ Արցախում լուծարվի խորհրդարանը, առհասարակ՝ պետական իշխանության մարմինները, իսկ պատգամավորները և մյուս պատկան պաշտոնյաները, թերևս բերանքսիվայր մեղա գան, որից հետո Ալիևը կմտածի՝ նրանց պատժե՞լ, թե՞ ոնց:

Ալիևի հիմնական շեշտադրումը այն է, որ միջազգային կազմակերպությունները արդեն լիովին համաձայնել են ադրբեջանական դիրքորոշման հետ՝ Ղարաբաղի հարցում: Իսկ այդ հարցում ադրբեջանական դիրքորոշումը, ինչպես հայտնի է, այն է, որ ոչ մի Ղարաբաղ էլ չկա, իսկ եթե ինչ-որ հայեր կան, ապա նրանք կա՛մ թողնում-գնում են այդ բազմահազարամյա «ադրբեջանական» հողերից, կա՛մ ադրբեջանական քաղաքացիություն են ընդունում ու այդ կարգավիճակով բնաջնջվում:

Այդ ամենից բացի, Ալիևը հայտարարել է, որ «Միացման» էջը փակված է, անջատողականության հարցը փակված է: Բառացի ասել է. «Անկախության երազանքը գնացել է կարգավիճակի հետևից։ Մենք արդեն ուղարկել ենք կարգավիճակը պետք եղած տեղը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ»:

Ալիևն, իհարկե, թեթևակի ստել է, ինչը բնորոշ է բոլոր նիկոլականներին: Արցախի կարգավիճակի հարցը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո փակված չի եղել, ավելին, ԵԱՀԿ ՍԽ համանախագահ ներկրների հայտարարություններում այն դեռ արծարծվում էր նույնիսկ այդ հետպատերազմական շրջանում: Անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությամբ այդ հարցը փակված չի եղել: Հարցը, գոնե իրենց ընկալմամբ, Ալիևն ու նրա սիրելի ծաղրածու Նիկոլ Փաշինյանը փակել են նախ, Պրաhայում՝ 2022 թվականին, փակել են Վաշինգտոնում, Բրյուսելում:

Իսկ այն, որ Ալիևը հիմա նման հայտարարություններ է անում և ուղիղ սպառնալիքներով դիմում Արցախի հայությանը, ուղիղ գծով հետևանքն է նրա ու Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի պայմանավորվածությունների:

Ոչ թե հրաժարվում է այդ պայմանավորվածություններից, այլ դրանց հետևանք: Միաժամանակ դա, որպես հետևանք, ուղիղ գծով կապված է Նիկոլ Փաշինյանի կործանարար դիրքորոշման, այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգի» և թշնամու առաջ անընդհատ կզելու «քաղաքականության»:

Որքան Նիկոլ Փաշինյանն իջեցնում է նշաձողը, այնքան ավելի ու ավելի է բացվում Ալիևի ախորժակը, ու դա, նկատենք, օրինաչափ է: Այնպես որ, նիկոլականները, որոնց «հայրենասիրությունը» ձևակերպված է «Արցախը տանք թուրքին ու հանգիստ առուտուր անենք» փաշինյանական մտայնությամբ, թող չկասկածեն, որ Արցախի հայությանը բնաջնջելուց հետո գալու է Հայաստանի հերթը։

Ինչ վերաբերում է «ժողովրդին», ապա այն պասիվ կեցվածքով, մի քիչ էլ՝ ուրախ-զվարթ, սպասում է, թե երբ կհայտարարվի Հայաստանի լուծարման մասին, որպեսզի այդ հիմքով եվրոպաներում կամ կանադաներում վիզը ծռած ապաստան մուրա:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 344 անգամ
Լրահոս
ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34–ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am