Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ամբիոններից՝ օրեր առաջ նաև Կառավարության շենքում լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ, հիմնվելով 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի վրա, պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քառ․ կմ տարածքով՝ ներառյալ Արցախը։ Փաշինյանի այդ հայտարարությունն իրականում ինչ իրավական հիմնավորումներ ունի ու ինչպիսի հետևանքներ կարող է առաջացնել: «Փաստինֆո»-ն այս հարցերի շուր զրուցել է իրավագիության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ:

-Պարոն Դանիելյան, եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա ու առանց վերապահումները հաշվի առնելու, որքանո՞վ ստորագրվելիք փաստաթուղթն իրավական ուժ կունենա։

-Նախ, խիստ կասկածում եմ, որ Երկրի համար առանցքային հարցեր շոշափող որևէ միջազգային փաստաթուղթ կստորագրվի։ Նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ հայտարարությունից «դասեր են քաղել», քանի որ պարտադիր վավերացման սահմանադրական կարգը շրջանցելը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ուստի առայժմ բավարարվում են պաշտոնական հայտարարություններով, իսկ գրավոր փաստաթուղթ կստորագրեն արդեն երրորդական հարցերով։ Նույն սցենարի մասին է վկայում նաև հանրաքվեից խուսափելու նկրտումը. «Չենք թողնի հանրաքվեին, ինքս կստանձնեմ քաղաքական պատասխանատվություն և կլուծեմ»։ Այլ կերպ ասած՝ բացահայտ հայտարարվում է, որ շրջանցվելու են բոլոր սահմանադրական ընթացակարգերը՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ապօրինի խոսույթով։ Այդ նույն տրամաբանությամբ կարելի է հայտարարել, որ պետք չեն սահմանադրական մարմինները, պետք չեն ընտրությունները, քանի որ դրանք կարող են լուծվել քաղաքական պատասխանատվություն ստանձնելով։

Այս ամենը վկայում է այն մասին, որ հստակ գիտակցում են ժողովրդի մեծամասնության դիրքորոշումը, սակայն «հայտնաբերել են» այն մի կողմ նետելու համար նախատեսված գեղեցիկ բառամթերքով քողարկված և, իբր, հավատ ներշնչող հնարք։

Ինչ վերաբերում է Ալմա֊Աթայի հռչակագրին, ապա այն անգամ վերապահումներով չվավերացնելու դեպքում էլ չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Չպետք է մոռանալ, որ մինչ այդ հռչակագիրն ստորագրելը, արդեն իսկ կայացել էր Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշում, որը հետագայում ամրապնդվել էր 1991 թ. դեկտեմբերի 10-ի Արցախի ինքնորոշման մասին հանրաքվեով։ Ընդ որում, հռչակագրում հստակ ամրագրված է, որ մասնակից պետությունները «հարգում են ինքնորոշման իրավունքը», իսկ Արցախի պարագայում այդ իրավունքը ոչ թե պետք է իրացվեր, այլ արդեն իսկ իրացվել էր։

- Այդուհանդերձ` հենց այս փաստաթղթի վրա են հղում անում ՀՀ օրվա իշխանությունները` Արցախը Ադրբեջանին հանձնելու իրենց գործողություններն արդարացնելու համար:

- Ալմա֊Աթայի հռչակագիրը, թերևս, միակ միջազգային իրավական փաստաթուղթն է, որ համեմամտաբար ձեռնտու էր ադրբեջանական կողմին, և հայկական կողմը սիրահոժար հենց այդ փաստաթղթի վրա է կենտրոնացել, ընդ որում՝ նախապատվությունը տալով բացառապես պրոադրբեջանական ապօրինի մեկնաբանություններին։

Վերջապես, չի կարելի անտեսել այն առանցքային գործոնը, որ ողջ այս շրջանում կնքված ու կնքվելիք միջազգային փաստաթղթերի միակ շարժառիթը ոչ թե խաղաղություն է, այլ ադրբեջանական ագրեսիան ու անարգել շարունակվող սպառնալիքը, իսկ սպառնալիքի ազդեցության տակ կնքված միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, առոչինչ են։ Հենց այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը զավթել է ինքնիշխան Հայաստանի՝ մոտ 200 հա տարածքը, որտեղից տեղահանվածների թիվն արդեն կազմում է շուրջ 8 հազար։

-Պարոն Դանիելյան, ինչ է լինելու ապօրինի ներքին տեղահանվածների հետ ։

-Ինչպես արդեն ասացի, ներկայումս սահմանամերձ տարածքների ագրեսիայի արդյունքում ներքին տեղահանվածները կազմում են մի քանի հազար քաղաքացի։ Հասկանալի է, որ այդ թիվը, առաջիկա տարածքային զիջումների արդյունքում կտրուկ աճելու է։ Իսկ ուրբանիզացիոն խայտառակ քաղաքականության պարագայում խիստ վտանգավոր գերաճ է նկատվում Երևանում, որն արդեն վաղուց մխրճվել է սահմանակից մարզերի բնակավայրերի մեջ և նախապատվոթյունը տրվել է էկոլոգիական և սեյսմիկ անվտանգության տարրական կանոնների անտեսմամբ համատարած բնակշինարարությանը։

Բայց է՛լ ավելի ծանր վիճակ է Արցախում, որտեղ բռնազավթված բնակավայրերից հարկադիր գաղթած մարդիկ փորձում են բնակություն հաստատել Ստեփանակերտում և հարակից գյուղերում, սակայն դեռևս անգամ օրենք չի ընդունվել նրանց համարժեք աջակցելու համար։

Ադրբեջանը և Թուրքիան փորձում են առավելագույնս օգտվել ներկա հեղհեղուկ իրավիճակից և հնարավորինս կարճ ժամկետում, առանց զենքի գործադրման և անհարկի ծախսերի, հասնել առավելագույն զիջումների, որպեսզի անարգել կյանքի կոչեն իրենց հայաթափման վաղեմի ծրագիրը. ինչը չեն էլ թաքցնում։

դիտվել է 658 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am