Վրաստանի նախագահի կոչը․ իրավական սահմանափակումներ կիրառել երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերսկսելու, ինչպես նաև այն բանի համար, որ երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ մինչև այժմ իրավական սահմանափակումներ չեն մտցվել։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:


«Անկախությունը, որը մենք այսօր տոնում ենք, նշանակում է պաշտպանություն, որը ղեկավարվում է կանոններով ու օրենքներով։ Սա պետության մոտեցումն է, որը պետք է տարածվի բոլորի վրա։ Ուստի անհասկանալի է, թե ինչու որևէ միջոց և իրավական կարգավորում չի սահմանվել զանգվածաբար Վրաստան ժամանած ռուսաստանցիների համար, նրանց գործունեության նկատմամբ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը», – հայտարարել է Վրաստանի նախագահը։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, ավելի ու ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։

«Չկա այնպիսի ժողովուրդ, որը չի վախեցել պատերազմից… Բայց վախի սաստկացումը երկրում, որն այսքան ներխուժումներ ու նվաճումներ է հիշում, չի ​​կարելի օգտագործել որպես հաջող կառավարման բանաձև… Անհասկանալի ու վիրավորական է, երբ մենք այսօր հաշվարկում ենք, թե քանի միլիոն կբերի մեզ թռիչքների «նվերը»: Մի՞թե մեր արժանապատվությունը վաճառվել է 200 կամ 300 միլիոնով», – հավելել է նախագահը:

Ավելի վաղ Զուրաբիշվիլին, ի պատասխան Թբիլիսիի հետ այցագրային ռեժիմը չեղարկելու Ռուսաստանի Դաշնության որոշման, կոչ էր արել Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և քննարկել ռուսաստանցիների համար եռամսյա այցագրեր սահմանելու հարցը։ Զուրաբիշվիլին հանդես է եկել ՌԴ քաղաքացիների աշխատանքի իրավունքի, ինչպես նաև բիզնեսը գրանցելու, սեփականություն ձեռք բերելու կամ Վրաստանում ռուսալեզու դպրոցներ բացելու իրավունքի կարգավորման օգտին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ չեղարկել էր Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև հանել էր ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթներ իրականացնելու՝ 2019 թ.-ին սահմանված արգելքը։

դիտվել է 594 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am