Երբ ՊՆ-ում բարդակ է
Այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ՈԳ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել ռազմական ոստիկանության ծառայողների «լկտի պահվածքի» պատճառով։ Իսկ անվտանգության աշխատակիցները մի քանի անգամ նրանց հորդորել են, որպեսզի իրենց պարկեշտ պահեն, ինչը դուր չի եկել նրանց։
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետը և ռազմական ոստիկանության այլ աշխատակիցներ գիշերվա ժամը 5-ին զվարճացել են գիշերային ակումբում, իրենց լկտի են պահել ու ծեծ կերել։ Հայաստանը փաստացի, շարունակվող պատերազմի մեջ է, իսկ ՌՈ սպաները գիշերային անզուսպ կայֆերի մեջ են։ ՊՆ-ում բարդակ է։
Ոսկան Սարգսյանի գրառումը