Մարտի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ նախարարները քննարկելու են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ 2022 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացումը։
ԱԳ նախարարները կանդրադառնան նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարմանը։
Կդիտարկվեն համագործակցության ամրապնդման հեռանկարներն ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, ինչպես նաև գործողությունների համակարգումը տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը