Ոչ ոք օրենքից վեր չէ. Գերմանիայի կանցլերը Պուտինի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին որոշումն ու շեշտել՝ այն ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ, գրում է Reuters-ը:
«Միջազգային քրեական դատարանը ռազմական հանցագործությունները հետաքննելու համապատասխան կառույցն է: Փաստն այն է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել, և դա պարզ է դառնում հենց հիմա»,- նշել է նա: