Երևանի ավագանու ընդդիմության միասնական ցուցակը

ԱԱԾ վերջին սոցիոլոգական հարցումները, որ դրվել են Նիկոլի սեղանին՝ վերջինիս համար շոկ են եղել։ «Փրկչի» ռեյտինգը սրընթաց գահավիժում է եւ Երեւանի քաղաքապետի ֆուտլյար Հրաչ Սարգսյանի հրաժարականը Նիկոլի եւ իր կուսակցության վարկանիշի խայտառակ անկման ծրագրի կոնտեքստում է։

Ադրբեջանը կրկին փոխել է խաղի կանոնները եւ խաղաղության պայմանագրի այն տարբերակը, որն առաջարկում է Ալիեւը, իսկ որպես ալտերնատիվ՝ սպառնում է նոր եւ առավել արյունալի պատերազմով, ինչպես հաստատեց հենց Նիկոլը՝ ենթադրում է Արցախի էթնիկ զտում եւ Հայաստանի տարածքների կորուստ, ինչն է՛լ ավելի կնվազեցնի Նիկոլի վարկանիշն ու մինչեւ սեպտեմբեր, քաղաքապետի ընտրություների հերթական ժամկետը, Նիկոլի եւ իր կուսակցության վարկանիշից կմնա ՔՊ-ի դռան շորը։ Իսկ հանձնել Երեւանն ընդդիմությանը, նշանակում է ստորագրել սեփական քաղաքական մահվան դատավճռի տակ։

Ուստի, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլը որոշել է գնալ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Իհարկե, իրենք այս պահին հայտարարում են, թե ընտրությունները լինելու են աշնանը, սակայն Նիկոլն իր ցանկացած պաշտոնական հայտարարությունից երեք րոպե անց կարող է եւ մշտապես արել է դրան հակասող մեկ այլ հայտարարություն։
Ուստի, այս պահին ընդդիմության համար կա բացառիկ շանս՝ միավորվել, մի կողմ դնել սեփական ամբիցիաներն ու համակրանք- հակակրանքները եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել գործիչների այնպիսի ցուցակով, որոնց միասնական քարոզարշավը՝ միասնական ընդդիմության սատարումով՝ կբերի այս թրքահպատակ խունտայի քաղաքական վախճանին։Նիկոլը սա գիտի,ուստի արագացնում է պրոցեսները։

Մեր տեղեկություններով, որոշ քաղաքական -վերլուծական շրջանակներ կազմել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու քաղաքական եւ հանրային գործիչների ցուցակ, որոնց դեպքում թավշյա բանդայի ստերն ու մանիպուլյացիաները, այն էլ Երեւանում՝ սատկացնելը ընդամենը տեխնիկայի հարց է լինելու։ Ցուցակում գործիչներ են, ովքեր քաղաքական մահապարտներ են եւ այս միասնականությամբ Երեւանում հաղթելուց հետ նիկոլականության էպոխայի վախճանի մեկնարկը կարելի կլինի համարել մեկնարկած։
Ընդդիմության միակ շանսը Երեւանում մեկ միասնական ցուցակով մասնակցելն ու հաղթելն է, որը հնարավոր է, եթե անհասկանալի ամբիցիաներն ու միմյանց հանդեպ ունեցած էմոցիաները ստորադասվեն հայրենիքի փրկությանը։ Սա է միակ ճանապարհը։ Եթե Նիկոլը կրկին վերցրեց Երեւանը, ու կարեւոր չէ` Ավինյանով, թե «Սավինյանով», Հայաստանը թուրքին հանձնելու օպերացիան կարելի է համարել ավարտված։

Ի դեպ, ըստ լուրերի, Նիկոլը, իրեն բնորոշ մուտիլովշիկությամբ, առաջիկայում հայտարարելու է, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան արտահերթ եւ մայիսի վերջին։
Ընդդիմության ժամանակացույցը միացված է։

Ստորև՝ ցանկը․

1. Նաիրա Մելիքյան (44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը)
2. Հրանտ Բագրատյան (նախկին վարչապետ)
3. Անդրանիկ Թևանյան (Հայաստան դաշինք)
4. Արմեն Աշոտյան (ՀՀԿ)
5. Արթուր Վանեցյան (Հայրենիք կուսակցություն)
6. Գերասիմ Վարդանյան (ՀՅԴ)
7. Նաիրա Զոհրաբյան (քաղաքական գործիչ)
8. Գևորգ Պետրոսյան (փաստաբան, քաղաքական գործիչ)
9. Էդգար Ղազարյան (հասարակական գործիչ)
10. Գրիգորի Խաչատուրով (գեներալ-մայոր)
11. Խաչիկ Մանուկյան (44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը)
12. Մենուա Սողոմոնյան (Համախմբում շարժում)
13. Դավիթ Սահակյանց (ռեժիսոր)
14. Սոնա Աղեկյան (Երևանի ավագանու նախկին անդամ)
15. Հովհաննես Գալստյան (ռեժիսոր)
16. Վոլոդյա Հովհաննիսյան (պահեստազորի գնդապետ)
17. Գագիկ Համբարյան (քաղաքագետ)
18. Արթուր Համբարձումյան (ՇՊՀ դասախոս)
19. Արմինե Ադիբեկյան (Ադրբեջանի հարցերով փորձագետ)
20. Էդգար Էլբակյան (քաղաքագետ)

21.Ստեփան Հասան- Ջալալյան (քաղաքագետ)

22.Հռիփսիմե Առաքելյան ( Երևանի ավագանու նախկին անդամ)

Բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամ ալիքին. https://t.me/HAYELI_am

 

Нет описания.

 

դիտվել է 13982 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am