Ալիևն Անկարայում է. Հայաստանին «թասիբի գցելու» Էրդողան-Ալիև տանդեմի նենգ խաղը

Անկարայում գումարվել է Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը, որի թեման է «Բնական արհավիրքների արձագանքի կարգավորումը և մարդասիրական օգնությունը»: Գագաթնաժողովն անցկացնելու առաջարկը Բաքուն է ներկայացրել:

Հավաքին մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Շավքաթ Միրզիյոևը և Սադիր Ժապարովը: Բացի այդ, գագաթնաժողովին ներկա են դիտորդ պետությունների ղեկավարները՝ միջազգային համայնքի կողմից չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Էրսին Թաթարը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թուրքմենստանի ժողովուրդների հարցերով վարչության ղեկավար, նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Գագաթնաժողովում, որը կազմակերպվում է որպես ավերիչ երկրաշարժ վերապրած Թուրքիայի հետ համերաշխության նշան, քննարկվելու են բնական աղետների հետևանքների վերացման աշխատանքների կարգավորման հարցերը:

Երեկ երեկոյան Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

«Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ», - ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Էրդողան-Ալիև հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում, այլ մանրամասներ հայտնի չեն։ Ալիևն ու էրդողանը վստահաբար կքննարկել Հայաստանի հետ խնդիրների թեման, կճշգրտեն հետագա անելիքները:

Վերջին օրերին տեղեկություններ են ի հայտ գալիս, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ: ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անգամ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ այս ամենը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:

Ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայում էր և հայտարարեց, թե Հայաստանի հետ պայմանավորվածությունների հասնելու լավ հնարավորություններ կան: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը նա ասաց. «Կարծում եմ՝ լավ հնարավորություններ կան պայմանավորվածությունների հասնելու համար՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հատկապես անցյալ տարի Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո: Մենք մշակել ենք հինգ սկզբունքներ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որոնք, մեր կարծիքով, պետք է ընկած լինեն խաղաղության պայմանագրի հիմքում»: Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում երեք ուղղություններում է. առաջին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, երկրորդ, Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսության անցկացում:

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը բաց չի թողնի խաղաղություն կնքելու հնարավորությունը: «Հիմա եկել է խաղաղության ժամանակը: Մենք Հայաստանին առաջարկել ենք խաղաղության պայմանագիր կնքել հինգ սկզբունքների հիման վրա: Հույս ունեմ՝ Հայաստանը բաց չի թողնի այդ հնարավորությունը և Հարավային Կովկասում կգա խաղաղության և համագործակցության ժամանակը»,- ասել է Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի հետ հանդիպումից հետո:

Նա նաև ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ. բաց է թողել խաղաղություն կնքելու պահը՝ «տարածքային պահանջներ ներկայացնելով Ադրբեջանի նկատմամբ»: «Պետք է նշեմ, որ, ցավոք, ժամանակին Հայաստանի վարչապետը բաց թողեց խաղաղության հնարավորությունը: 2019թ. վարչապետը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչը փաստացի ամենամեծ հարվածն էր խաղաղության բանակցությունների գործընթացին: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է և նոյեմբերի 7-ին Շուշիում դրեցինք բացականչական նշան»,- ասել է Ալիևը:

Ալիևի «խաղաղասիրական» ճառերին չպետք է հավատալ: Այս օրերին հնարավոր է գծվում է ընդդեմ Հայաստանի դավադրությունների հերթական շղթան:

Հենց այսպիսի դեպքերում էլ Էրդողանն ու Ալիևը հնարավոր է հանդես գան առանձնակի «խաղաղասիրական» ելույթներով ու Հայաստանին «թասիբի գցելու» ուղերձներով:
Դրա տակ թաքնված է լիովին այլ պլան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1281 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am