«Նվեր»՝ ընտրազանգվածին

Տեղեկությունը, որ «Մալաթիա» տոնավաճառը (պաշտոնապես՝ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառ) փետրվարի 1-ից փակվելու է կամ կարող է փակվել, ուշագրավ է միանգամից մի քանի առումով: Ինչպես կարելի է հասկանալ տոնավաճառի սեփականատեր և տնօրեն Սամվել Ավետիսյանի՝ լրատվամիջոցներին տված բացատրություններից, բանն այն է, որ հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանելու հարցում տոնավաճառը խնդիրներ ունի: Ու խոսքն այնպիսի խնդիրների մասին է, որոնք անլուծելի են կամ, ավելի շուտ, բավականին տևական ժամանակ են պահանջում:

Ամեն պարագայում, կարծես արդեն վերջնականապես որոշված է, որ «Մալաթիա» տոնավաճառը փետրվարի 1-ից էլ չի գործի: Իսկ դա նշանակում է, որ շուրջ 600 հոգի կդառնա գործազուրկ կամ ստիպված կլինե առևտուր անելու նոր վայրեր փնտրել, հասկանալի է, տաղավարի տարածքի համար շատ ավելի բարձր վարձավճարով:

Հետաքրքիր էր հետևել այս տեղեկության տարածմանը հաջորդած սոցցանցային արձագանքներին:

Մասնավորապես, ընդդիմության բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից շատերը հիշեցին, որ անցյալ տարվա երթերից մեկի ժամանակ «Մալաթիա» տոնավաճառի առուտուրականները իրենց բավականին ագրեսիվ էին պահել՝ շշեր նետելով ցուցարարների վրա, աղմկելով ու Նիկոլ Փաշինյանին իրենց սերը արտահայտելով: Ու չի նկատվել, որ նույն վայրում գտնվող ու առևտրով զբաղվող այլ անձինք փորձեին սաստել խուլիգաններին ու մոլեռանդ նիկոլականներին: Դրանից կարելի է բխեցնել, որ տվյալ «տոնավաճառում» «գործ անողների» մեծամասնությունը» Նիկոլ Փաշինյանի ու քպ-ի երդվյալ ընտրազանգվածն է ներկայացնում:

Եթե դա իրոք այդպես է, ապա որքան էլ ցավալի լինի, որ մարդիկ կարող են աշխատավայրից ու եկամտից զրկվել, որոշակի արդարություն կա այն բանում․ մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանին ընտրող-պաշտողները ստանում են այն, հանուն իչի քվեարկել են, հանուն ինչի հարձակվում էին Նիկոլի հեռացումն ու դատապարտումը պահանջող հայ մարդկանց վրա:

Նրանք ստացել են իրենց փայ «ապագան»: Ու Բոլորն էլ շարունակելու են ստանալ:

Հետաքրքիր էր և այն պահը, երբ գործազուրկ դառնալուց «5 պակաս» առևտրականները դիվանագետների նախանձ շարժող նրբանկատությամբ էին խոսում իրենց ոչ պայծառ հետագայի մասին՝ ձգտելով հնարավորինս մեղմ արտահայտվել կոնկրետ օրվա իշխանության հասցեին: Զարմանալի է, որ իրենց ներկրած հիմնականում թուրքական շորեղենը պատառոտելով՝ վրա չտվեցծին «նախկինների» վրա:

Հա, ու ամենակարևորը՝ «մի քաղաքականացրեք»: Դա չասվեց, բայց ընդհանուր տպավորությունն այդպիսին էր:

Հետաքրքիր է. 600 հոգու գործազուրկ դառնալը հուզելո՞ւ է որևէ մեկին: Դա հետաքրքի՞ր է որևէ մեկին մի երկրում, մի հանրույթում, որին առանձնապես չի հետաքրքրում, որ 120 հազար հայ մարդ արդեն ամիսուկես է, ինչ թշնամու կողմից շրջափակված է՝ պարենային, դեղորայքային սուղ պայմանների մեջ:

Մյուս կողմից՝ 600 գործազուրկ այս կողմ, 600 գործազուրկ այն կողմ: Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ իր քպ-ները բոլ-բոլ պարգևավճարներ ստանան, իրենց ազգականներին տեղավորեն աշխատանքի, օրինակ, ՍԴ դատավոր դառնա ու մարդուն իր պատավատի շոֆեռ նշանակի...

Սա Նիկոլ Փաշինյանի «նոր Հայաստանն» է, որ արդեն Հայաստան չէ:

Արմեն Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 606 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am