ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԾԱՂՐԱՆԿԱՐԻ ԳՈՐԾՈՎ

Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը ցուցադրելու համար 2022թ. ապրիլի 28-ին ոստիկանները Վահագն Չախալյանին, Անդրանիկ Մարգարյանին և մյուս գաղափարակից ընկերներին վարչական ձերբակալման են ենթարկել: Ընդ որում, ձերբակալումն իրականացրել են առանց հիմքերի, առանց նախազգուշացման և իրավական ընթացակարգերի պահպանման:
(արձագանքը համացանցում՝ https://www.aravot.am/2022/04/28/1263864/ )
Ակնհայտ ապօրինի ձերբակալության առիթով ես, Անդրանիկ Մարգարյանը և Վահագն Չախալյանը 02.05.2022թ. հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պաշտոնակատար Հ.Մանանդյանի 13.05.2022թ. որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է: Մերժման հիմքում քննիչը դրել է հիմնականում այն փաստարկը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածում նշված «ձերբակալելը» չի վերաբերում վարչական ձերբակալմանը:
Քննիչի որոշման դեմ բերված մեր բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Պողոսյանի 30.11.2022թ. որոշմամբ մերժվել է:
Հատուկ վերանայման բողոք ենք ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 19.01.2023թ. որոշմամբ բողոքը բավարարել է, առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է, իսկ քննիչի պաշտոնակատար Հ.Մանանդյանի որոշումը՝ վերացրել:
Վերաքննիչ քրեական դատարանն արդարացիորեն վկայակոչել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կարգավորումները և դրանց հետ կապված եվրոպական դատարանի մեկնաբանությունները: Մասնավորապես, Rantsev v. Cyproud and Russia (#317) գործով եվրոպական դատարանը նշել է՝ «Եթե փաստերը վկայում են, որ տեղի է ունեցել ազատությունից զրկում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, ապա ազատությունից զրկելու հարաբերականորեն կարճ տևողությունը որևէ կերպ չի կարող ազդել տվյալ եզրահանգման վրա»:
Վերաքննիչ դատարան առաջ է քաշել նաև մի շարք հարցեր, այդ թվում՝
- Արդյոք ոստիկանության ներկայացուցչի կողմից հավաքի մասնակիցներին ներկայացվել է այն դադարեցնելու պահանջ.
- Արդյոք ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից, տվյալ դեպքում նաև Վ.Չախալյանից և Ա.Մարգարյանից ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով պահանջել է դադարեցնել հավաքը.
- Արդյոք հավաքը դադարեցնելու համար ոստիկանության ներկայացուցիչը սահմանել է ողջամիտ ժամկետ.
- Արդյոք ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացրել է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու մասին.
- Հաշվի առնելով, որ ըստ գործի նյութերի՝ հավաքը կրում էր խաղաղ բնույթ, ոստիկանությունն արդյոք պարտավոր չէր իր իրավասությունների սահմաններում աջակցել հավաքին և դրա մասնակիցներին:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը շատ կարևոր է ոստիկանության կամայականությունները զսպելու համար, քանի որ քաղաքացուն ազատությունից կարելի է զրկել միայն եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշված սահմանափակ հիմքերով, իսկ ոստիկանությունը չի կարող ակնհայտ ապօրինի ձերբակալել քաղաքացուն, նույնիսկ եթե տեղի է ունեցել վարչական ձերբակալում:
Հարգանքներս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:

Արա Զոհրաբյանի գրառումը

դիտվել է 2866 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am