Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈւՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆ Է

2023թ. հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է Արցախի Հանրապետության շրջափակման մարդասիրական հետևանքների մասին բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «Եվրոպական խորհրդարանը…3. Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը…»:
Մեջբերումից պարզ է դառնում, որ Եվրոպական խորհրդարանն առաջնային է համարում ոչ թե արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք համարվող Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, այլ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցը:
Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը ևս այս տեսակետին է: Վերջինս, 2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ-ում խոսելով ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման մասին, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»: Այսինքն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հարցում առաջնահերթ նշանակություն ունի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, այլ ոչ թե՝ Արցախի կարգավիճակի հարցը: Անհրաժեշտ է նշել, որ նման մոտեցումը հակասում է վերջերս ընդունված միջազգային իրավական ակտերից մեկին:
2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման մասին» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան «հաստատել է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»: Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Համաձայն ՄԱԿ-ի կողմից 1966թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի՝ մարդն ունի բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես` կյանքի իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք և այլն: Այսպիսով, 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված ռեզոլյուցիայի (որոշման) 1-ին կետի համաձայն՝ միջազգային դաշնագրերով սահմանված մարդու իրավունքները չեն կարող արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե չիրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այս իմաստով ամենևին էլ պատահական չէ, որ թե՛ «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և թե՛ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային դաշնագրերի 1-ին հոդվածներում սահմանված է հետևյալը. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:»: Այսպիսով, Արցախի կարգավիճակի փոխարեն Արցախի հայության իրավունքներն ու անվտանգությունն առաջնահերթ համարելու մասին Նիկոլ Փաշինյանի՝ վերը մեջբերված հայտարարությունը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ընդունած վերոնշյալ բանաձևի արձանագրումը հակասում են 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ռեզոլյուցիային (որոշմանը): Մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները: Ասվածն ավելի առարկայական է դառնում Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի համատեքստում: Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածի՝ օկուպանտ Ադրբեջանի կողմից արգելափակման հետևանքով զանգվածաբար խախտվել են Արցախի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը, որը սահմանված է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածով: Եթե միջազգայնորեն ճանաչված լիներ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, ապա դա հիմնարար երաշխիք կհանդիսանար արցախահայության մնացյալ բոլոր իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքի, արդյունավետ երաշխավորման և պաշտպանության համար: Հետևաբար, Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 468 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am