Հայաստանում մոտ 1.5 միլիոն քաղաքացի համարվում է աղքատ, իսկ թերսնվածների թիվը կրկնապատկվել է

Աղքատության իրական մակարդակը Հայաստանում ոչ թե 26.5 տոկոս է, այլ 45.7 տոկոս։ Նկատենք, որ 26.5 տոկոսի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության վերջին նիստում՝ մատնանշելով ՀՀ վիճակագրական կոմիտեի նոյեմբերի 30-ին հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը:

Ու շատերի մոտ էլի տարակուսանք առաջացավ, թե այդ ինչպե՞ս, չէ՞ որ իրենք իրենց մաշկի վրա բոլորովին այլ վիճակ են զգում։ Զգում են, և ճիշտ են անում։ Որովհետև աղքատության իրական մակարդակը Հայաստանում ոչ թե 26.5 տոկոս է, այլ 45.7 տոկոս։

Այլ կերպ ասած, Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ մոտ 1 միլիոն 350 հազար մարդ, պաշտոնապես համարվում է աղքատ, եթե հաշվի առնենք Հայաստանի բնակչության մոտ 2 միլիոն 960 հազար պաշտոնական թվաքանակը։ Ու այստեղ ոչ մի «ֆոկուս» էլ չկա։ Որովհետև վարչապետը հրապարակեց աղքատության ցուցանիշը՝ ըստ միջին գծի։ Իսկ աղքատության չափման հիմնական (պաշտոնական) մոտեցումը Հայաստանում համարվում է 2019թ.-ի մեթոդաբանությունից բխող բացարձակ՝ ըստ սպառման, աղքատությունը: Նշված համատեքստում բացարձակ աղքատությունը տնային տնտեսությունների որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է: Հայաստանի բնակչությունն, ըստ աղքատության կարգավիճակի, բաժանվում է աղքատ և ոչ աղքատ տնային տնտեսությունների: Աղքատներն իրենց հերթին ներառում են` չափավոր (շատ) աղքատներ և նրանց թվում` ծայրահեղ աղքատներ:

Ըստ վերին գծի աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2021 թ. աղքատության վերին գիծ է սահմանվել ամսական 57,744 դրամը, իսկ դրանից ցածր եկամուտներ ունեցողները այսպես թե այնպես համարվել են աղքատ. Այս դեպքում՝ 45.7 տոկոսը, կամ մոտ 1.5 միլիոն քաղաքացի։ Իսկ աղքատության միջին գիծն, իրականում, պարզապես աղքատության վերին և ստորին գծերի միջինացված ցուցանիշն է, որը որևէ կերպ չի փոխում մարդկանց սոցիալական վիճակը և նրանց չի դարձնում ապահովված։

Եվ սոցիալական պատկերը բնութագրելու համար «պետք է հստակ արձանագրել», որ աղքատ է ոչ թե բնակչության 26.5 տոկոսը, այլ 45.7 տոկոսը՝ մոտ կեսը։ Այստեղ հարկ է նշել նաև, որ 2021 թվականին աղքատության ստորին գիծ՝ շատ աղքատության գիծ, սահմանվել է ամսական 38 հազար 548 դրամը, շատ աղքատության ցուցանիշը եղել է 10,5 տոկոս՝ կամ մոտ 310 հազար քաղաքացի։ Իսկ ծայրահեղ, կամ որ նույն է՝ պարենային, աղքատության մակարդակը 2020 թվականի համեմատ կրկնապատկվել է և 0.7-ից հասել 1.5 տոկոսի։ Այսինքն՝ պաշտոնապես թերսնված համարվող մարդկանց թիվը 2021 թվականին՝ 2020թ.-ի համեմատությամբ, ավելացել է մոտ 24 հազարով և հասել է 44 հազարից ավել քաղաքացու։

Իսկ եթե ընդհանուր գնաճի մեջ առաձին հաշվի առնենք սպառողական ու հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների վերջին շրջանի թանկացումները, որն ավելին է, քան ընդհանուր գնաճը և այլն, և այլն, ապա պատկերը կարող է էլ ավելի «մռայլվել»։

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am