Այրվածքաբանության ողջ ինստիտուտը տեղավորել է մի հարկաբաժնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլման ձեւով վերակազմակերպեց երկու անհամատեղելի կառույցների՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին, իսկ Այրվածքաբանության ազգային կենտոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով մի հարկում: Գլխավորն այն է, որ նախարար Ավանեսյանի սրտի ֆինանսիստը՝ ՊԱԳ ղեկավար Ահարոն Բարսեղյանը, ունենա առանձին մասնաշենք: Հիշեցնենք, որ Բարսեղյանը այստեղ է տեղափոխվել աշխատանքի Անահիտ Ավանեսյանի մայրիկին պատկանող տարածքում գտնվող «Վիգմոր» կլինիկայի ֆինանսիստի հաստիքից: Իսկ նախարարն ամեն ինչ անում է՝ հրապարակավ ապացուցելու, թե «Վիգմոր» կլինիկայի հետ որեւէ առնչություն չունեն ընտանքով:

Ինչեւէ, դառնալով կայացված որոշմանը՝ նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բազում դժգոհություններ է ստացել այն մասին, որ Առողջապահության նախարարության անհեթեթ որոշման արդյունքում կրճատվում է աշխատակիցների հաստիքացուցակը եւ ավելանում է գործազրկությունը:
Ամեն դեպքում, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց կողմերի հետ՝ հասկանալու, թե ինչպես պետք է մեկ հարկաբաժնում կազմակերպվի մի հսկա կառույցի աշխատանքը: Այրվածքաբնության ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Բերբերյանն ասաց, թե. «Բոլոր հարցերով դիմեք Առողջապահության նախարարություն»: Իսկ, ահա, «Մաշկաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ավելին ասել չի կարող:

Այսպիսով՝ ՀՀ առողջապահության իրավաբան նախարարը իր ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ եւս մեկ անգամ հարցականի տակ է դնում առողջապահական ոլորտի երկու կարեւոր ուղղությունների գործունեությունը՝ արդյունքում խառնաշփոթ ստեղծելով առողջապահական ոլորտում: Հիշեցնենք, որ նախարար Անահիտ Ավանեսյանն առողջապահական ոլորտի հետ որեւէ առնչություն չունի: Ավելին՝ Կառավարության որոշման մեջ անգամ մեկ նախադասությամբ ընդգծված չէ, թե ինչ է լինելու «Մաշկաբանության ազգային կենտրոնի» ճակատագիրը:
Բայց սա չի խանգարում, որ լայն ժպիտով գնա, կանգնի եւ լուսանկարվի ճապոնացիների կողմից նվեր ուղարկված շտապօգնության մեքենաների ֆոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուզում ունենալ մի բանակ, որը կլինի անվտանգության կարևորագույն համակարգը․ Ստեփան Դանիելյան Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Թևանյան Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին (video) Նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում. Արմեն Աշոտյան Միրզոյանը պատրաստվում է Ստամբուլ մեկնել Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում Սկանդալ՝ Երևանի դպրոցներից մեկում․ ծնողը պնդում է՝ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ծեծել է, ասել՝ թուրք է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի լավատեսությունը ես չեմ կիսում. հնարավոր չէ կազմակերպել արցախցիների վերադարձը Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Փաշինյանը նախարարի 4 թեկնածուների հարցում նախընտրություն չունի ՀՀ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին Անվտանգային հատուկ միջոցառումներ «Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234 Լարված վիճակ, հայհոյանքներ «Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am