«Պա՛պ, էլի մեզ պատեպատ տալով բերումա»․ 15-ամյա պատանին վթարից առաջ խոսել է հոր հետ

Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած սարսափելի ավտովթարը խլեց 4 մարդու կյանք։ Նրանցից երկուսը մայր ու որդի են՝ 47-ամյա Սաթենիկ Դավթյանն ու նրա 15-ամյա որդին՝ Հրաչյա Մնացականյանը։ Նրանք Քարակերտ գյուղից էին։

Ինչպես Անկախ-ին պատմեց բարեկամներից մեկը, վթարից կարճ ժամանակ առաջ Հրաչյայի հայրը զանգել է որդուն, հարցրել՝ որտեղ են հասել, երեխան ասել է, թե շուտով Հոկտեմբերյան կհասնեն ու հավելել է․ «Պա՛պ, էլի մեզ պատեպատ տալով բերումա (ի նկատի է ունեցել վարորդին-խմբ)»։

Մինչ կբացահայտվեն ողբերգության հանգեցրած վթարի հանգամանքները, նշենք, որ ըստ համագյուղացիների՝ տվյալ վարորդից հաճախ են դժգոհություններ հնչել։ Ավելին, ասում են, որ երթուղին սպասարկող այլ վարորդներ նույնպես աչքի չեն ընկնում պատշաճ վարորդական վարքագծով։

Մեր զրուցակցի խոսքով՝ դեպքից երկու օր առաջ համագյուղացի կանանցից մեկը պատմել է, որ նույն վարորդի հետ Քարակերտ վերադառնալիս վերջինս այնպես է մեքենան արգելակել, որ ուղևորներն ուղղակի «թափվել» են իր վրա, ինչի հետևանքով նույնիսկ ոտքն է վնասվել։ «Ասացի՝ մի քիչ նորմալ քշիր, մի օր մեկի գլուխն ուտելու ես»,-պատմել է կինը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին բախվել էին Երեւան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսն ու «ZIL» մակնիշի բեռնատարը։ «GAZel»-ի վարորդը ձերբակալվել է։ Հարուցվել քրեական գործ :

Ավտովթարի հետևանքով զոհված Սաթենիկ Դավթյանն աշխատում էր Երևանում՝ «Մեր աշխարհը» մանկական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն։ Ասում են՝ հրաշալի կին էր, բոլորի կողմից սիրված, մեծ հարգանք վայելող։ Կատարյալ ծնող էր, ինչի վկայությունը երեք հրաշալի զավակներն էին։

Հրաչյան տան սպասված որդին էր, երկու դուստրերից հետո էր ծնվել։ Դուստրերն ամուսնացած են։15-ամյա պատանին չարաբաստիկ օրը 3 ընկերների հետ Երևան էր գնացել իր համար սպորտային հագուստ գնելու։ Հայրը հորդորել էր այդ օրը չգնալ, սպասել, որ շաբաթ օրը միասին գնան։ Ասել էր՝ չէ, պապ, ուզում եմ ընկերներիս հետ այսօր գնալ։

Գնումները կատարել-վերջացրել էին, հետո պատահաբար հանդիպել էին համագյուղացիներից մեկին, որն առաջարկել էր իր մեքենայով նրանց գյուղ տանել։ Մերժել էին՝ ասելով, թե ուզում են «Տաշիր պիցցա» գնալ, մի քիչ ժամանակ անցկացնել և ավելի ուշ «GAZel»-ով վերադառնալ։

«Երեխեքը լավ ժամանակ են անցկացրել, դուրս գալուց հետո Հրաչն ասել է՝ ինչ լավ օր էր։ Հետո ընկերների, մոր հետ միասին նստել են «GAZel», որ տուն գնան,-պատմում է բարեկամուհին,-ճանապարհի ինչ-որ հատվածում դիմացից «Զիլ» է եկել, որը պիտի մտներ աջ։ Հավանաբար «GAZel»-ի վարորդը ուշ է նկատել և ճանապարհ չի տվել, ու «Զիլ»-ը հարվածել է։ Ինչպես հասկանում ենք, հարվածից տուժել են ձախ կողմի պատուհանի մոտ նստածները։ Սաթենիկի վնասվածքը գլխի հատվածում է եղել, տեղում մահացել է։ Իսկ երեխուն երբ տարել են Մեծամորի հիվանդանոց, դեռ պուլս եղել է, բայց փրկել չի հաջողվել»։

Հրաչյայի ընկերները, բարեբախտաբար, չեն տուժել։

15-ամյա լուսավոր պատանու անժամանակ մահը սգում են ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլ ամբողջ գյուղը և բոլոր նրան ճանաչողները։ Դաստիարակաված, պարտաճանաչ, մեծերի նկատմամբ հարգանքով, առատաձեռն, մեծահոգի․ այս խոսքերով է նրան բնորոշում բարեկամուհին։ Հրաչյան լավ էր սովորում, որոշել էր ծրագրավորող դառնալ։

Մոր՝ Սաթենիկի մասին խոսքերը նույնպես չափազանց շռայլ են։ Ասում է՝ կնոջ և մոր կատարյալ կերպար էր։ Առհասարակ, նրանց ընտանիքն օրինակելի էր ամեն ինչով։«Էնպիսի ընտանիք էր, որ նման ողբերգություն ուղղակի չէր հասնում էս մարդկանց։ Լավությունից բացի ուրիշ բան չեն արել։ Ուղղակի ահավոր է մտածել, թե ոնց կարող էր նման բան տեղի ունենալ»։

Քարակերտից էր նաև 20-ամյա Նոյանը, որը սովորում էր պետական բժշկական համալսարանում։ 18-ամյա Մարին հարակից գյուղից էր։ Նա նույնպես ուսանող էր, տան մինուճար զավակը։

Նոյեմբերի 5-ին տեղի կունենա սարսափելի ավտովթարից զոհվածների հոգեհանգիստը։

դիտվել է 3267 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am