Պուտինը Փաշինյանից իր առաջարկի պատասխանն է լսելու. Փաշինյանը Մոսկվայի հետ բացել է առճակատման նոր դաշտ

Խաղաղության պայմանագրի շուրջ Ռուսաստանի համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին ու Ադրբեջանին, երեկ ճեպազրույցում հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից երկու պետությունների միջև կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում: «Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Երևանին ու Բաքվին: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է իրականացրել տարածաշրջան` այդ թեմայի շուրջ խորհրդակցությունների համար: Մասնավորապես, նման այցեր տեղի են ունեցել սեպտեմբերին: Նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դերակատարությունը և խոսել մեր անգործության մասին, իմ կարծիքով ցանկալին ներկայացնում են որպես իրականություն»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը զբաղվում է գործնական աշխատանքով, և դա անում է հստակ արդյունքներ գրանցելու համար: Նրա խոսքով` Ռուսաստանը չի զբաղվում գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա: «Մենք գործում ենք հակառակ կերպով. պատմում ենք այն մասին, թե ինչ է հաջողվել անել: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը` անկեղծ ասած, մենք նպատակահարմար չենք համարում դրա մանրամասների հանրային մեկնաբանությունը: Ինչ վերաբերում է Բաքվի ու Երևանի դիրքորոշմանը, առավել ևս, այդ հարցերը նրանց ուղղեք: Բայց մենք միտված ենք արդյունքի»,- ասել է Զախարովան:

Ու մինչ երեկ Պրահայում Փաշինյանը՝ Մակրոնի ու Միշելի միջնորդությամբ պատրաստվում էր հանդիպել Ալիևին ու ընդունել բրյուսելյան առաջարկները՝ Զախարովան նրբորեն ակնարկեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն...

Ի՞նչ է սա նշանակում: Փաշինյանը բացել է առճակատման նոր դաշտ՝ խաղալով Մոսկվայի ու Բրյուսելի միջև:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին առնչվող արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում, և, անկեղծ ասած, չեմ էլ ուզում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց անհնար է անվանել խաղաղության միջնորդներ»,- բառացիորեն ասել է Զախարովան ՝ առանց հստակեցնելու Մոսկվային չգոհացնող մոտեցումների էությունը։

Մինչդեռ, ինչպես շարունակել է նա, Մոսկվայի մոտեցումը շատ հստակ է՝ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի, մանևրելու տարր, բայց Մոսկվան դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են «իրավիճակի վտանգավոր խաթարման»:

Սրանք շատ վտանգավոր հայտարարություններ են: Փաշինյանը արդեն խաղում է «կրակի» հետ:

Հիմա, Զախարովան հստակ հայտնել է, որ Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել սեփական առաջարկները։ Այսօր Փաշինյանն արդեն իսկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Ի՞նչ է նա պատասխանելու Պուտինին՝ իրեն փոխանցված ռուսական առաջարկների մասով:

Մյուս կողմից, հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Օրեր առաջ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ: Լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է գործընթացը և ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները, Կոպիրկինը պատասխանեց, որ նախորդ շաբաթ կրկին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ինչպես ինձ հայտնի է, նա զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշել էր Կոպիրկինը:

Իսկ սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

Պուտինն այսօր Փաշինյանից պատասխաններ է լսելու, ընդ որում՝ մի քանի թեմաներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6833 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am