Ո՞վ և ինչո՞ւ ձևավորեց «Ելք» դաշինքը

Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով հաճախորդ, «լուսահոգի» Էդմոն Մարուքյանը վատ է զգում, երբ իրեն «փչացնում» են։ Ինքը ուզում է էժանագին բաներ անել, բայց քննադատության ու հայհոյանքի չարժանանալ։ Ինքը Գագիկ Ջհանգիրյանի ասածներին հավատացել է, որ կարելի է հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ։

Էդմոնը վատ է զգում և սպառնԸմ, երբ իրեն անվանում են, օրինակ, «քաղաքական տրյապկա» կամ «անբարոյականի վաստակ»։ Բայց այդ որակումներն իրեն տվել է իր նախկին ու ներկա թիմակից Ալեն Սիմոնյանը, ում ինքն էլ իր հերթին է «հոգնած» ու «անբարոյականի վաստակ» անվանել։ Այդ փոխադարձ վիրավորանքների մեջ ընդհանուր հայտարարը եղել է «անբարոյականի վաստակը», ինչն էլ կողմերին հետագայում թույլ է տվել կրկին դառնալ թիմակիցներ։

Ահա այս «անբարոյականի վաստակներով» 2017–ին հայտնվեցին «Ելք» դաշինքում։ Եվ դա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 2016–ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ Մարուքյան Էդմոնին համարում էր իշխանությունների դրածո։ Վերջինս էլ Նիկոլին էլ համարում իշխանությունների հաճախորդը։ Այս դեպքում էլ էին երկու կողմերը ճիշտ։ Տարբերությունն այն է, որ Նիկոլն ու Էդմոնը միմյանց հայհոյել են «Ելք»–ից առաջ ու հետո, իսկ ահա Ալենն ու Էդմոնը միմյանց որակումներ են տվել «Ելք»–ի փլուզումից հետո (երևի իրար հետ մոտիկից շփվելուց հետո)։

Ֆոկուսն այն էր, որ 2016–ին իրար հայհոյողները շատ արագ հայտնվեցին սեղանի շուրջ, իրար ձեռք ձեռքի տվեցին, դաշինք կազմեցին ու մասնակցեցին 2017–ի խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքային այդ բորշի մեջ ավելացվել էր նաև մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը։

«Ելք»-ը փլվեց քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո։ Թե ով և ինչու էր ստեղծել այդ հաճախորդաց դաշինքը, այլ խոսակցության թեմա է։ Այս պահին միայն արձանագրենք, որ «Ելք»–ի մաս կազմող ուժերը հիմա էլ նույն գծի վրա են, բայց տակից միմյանց կծում են։ Օրինակ՝ նույն Էդմոն Մարուքյանը տարանջատվում է Աղավնոյի շուրջ տեղի ունեցողից ու զարմանք հայտնում, որ իշխանությունները չեն պատրաստվել նման զարգացումներին։ Էդմոնը նաև քմծիծաղի է արժանացնում Արամ Սարգսյանի՝ բազմազգ խաղաղապահներ Արցախ ուղարկելու առաջարկը։

Այստեղ հարց է առաջանում, որ եթե Էդմոնը Նիկոլի իշխանությանը համարում է ոչ կոմպետենտ, իսկ իշխանության հետույքը պահող Արամ Սարգսյանին էլ՝ քաղաքականապես դեբիլ, ապա ինչպե՞ս է 2017–ին դաշինք կազմել դրանց հետ և ինչպե՞ս է հիմա նույն թիմում։ Ախր Ալենը մի բան գիտեր, որ ասում էր, հո զոռո՞վ չէ։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ «Առավոտին» տված հարցազրույցում Էդմոն Մարուքյանը համեստաբար նշել է, որ իր ազգանունը բրենդ է և այդ բրենդով ինքը կարող էր ամիսը 20.000 դոլար աշխատել որպես փաստաբան (Էդմոնն ակնհայտորեն իր գինն է բարձրացնում Նիկոլի մոտ և հրապարակավ նշում «քաղաքական տրյապկայություն» անելու դիմաց իր գինը), բայց նախընտրել է ամիսը 470.000 դրամով ծառայել հայրենիքին՝ որպես դեսպան։

Հարց է առաջանում՝ էդ ո՞ր օրվանից է հաճախորդությունը պետական ծառայություն համարվել։ Համ էլ՝ իրեն միամիտ լոռեցու տեղ դրած, բայց վանքի հավերն ուտող Էդմոնին ասենք, որ իր ազգանունը եթե բրենդ է, ապա այդ բրենդի վրա խփած է «քաղաքական տրյապկայի» ու «անբարոյականի վաստակի» լոգոտիպը։ Խփված է իր ներկայիս թիմակցի կողմից։

7or.am

դիտվել է 3332 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am