Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում պոլիկլինիկայի դիմաց, նմրանք անժամկետ գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:
Ակցիային միացել էին նաեւ պոլիկլինիկայի այցելուները, որոնք նշում էին, որ շատ գոհ են պոլիկլինիկայի ողջ անձնակազմից էլ, տնօրենից էլ. «Ես հիսուն տարի է՝ օգտվում եմ պոլիկլինիկայի ծառայություններից։ Նման անձնակազմ չեմ տեսել որևէ տեղ։ Բնակչի հոգսերով ապրող մարդիկ են: Իրենց անձնական գրպանները լցնելու, պարգեւավճարներ ստանալու համար են այսպես անում: Իրենք հարցրե՞լ են բնակիչների, կոլեկտիվի կարծիքը, բողոք ունե՞ն, որ ազատում են: Առողջապահության նախարարը, որ բժշկական կրթություն չունի, ինքը մենակ աղամաններից է հասկանում»,-լրագրողներին ասաց Աիդա Այվազյանը, որը բողոքի ակցիայի պատճառով չէր կարողացել բուժզննումներն ավարտին հասցնել։
Պոլիկլինիկայի մեկ այլ այցելու էլ՝ Սոֆա Գասպարյանը, նշեց. «Ո՞նց կարելի է խելացի, հմուտ բժշկին գործից հանել: Ես միշտ սպասարկվել եմ այս պոլիկլինիկայից եւ միշտ գոհ եմ եղել, Աննա Սիսոյանը շատ լավ, խելացի եւ մարդկային վերաբերմունքով բժիշկ է, Հիպոկրատի երդումին արժանի բժիշկ: Ոչ բոլոր բժիշկներն են այդպես խելացի: Շենք, որ մտնեք, կտեսնեք, տնօրենի հոգատար ձեռքը։ Հիմա ի՞նչ պատճառով են տնօրինին ազատում, ես չգիտեմ, ո՞րն է խնդիրը»:
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը