Բարդ օպերացիա. Էրդողանը` Պուտին-Փաշինյան-Ալիև փաստաթղթով, հայկական կողմին «հարձակվող» է համարում

Եռակողմ հայտարարության հիման վրա կարևոր է ապահովել Հայաստանի զինված տարրերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից․ սա արդեն Թուրքիայի նախագահի գնահատականն է:

Իսկ սա մի երկրի ղեկավար է, որը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է նախաձեռնել, ու թեև դեռևս ոչ մի առաջընթաց չկա Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Էրդողանն արդեն պահանջներ է ներկայացնում հայկական կողմին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի գործողությունները «պաշտպանական պատասխան» է անվանել: «Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի դրույթները։ Ուստի Ադրբեջանի կողմից որևէ խախտում չկա։ Քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա, եղել է նաև պաշտպանական պատասխան»,- Ուզբեկստանից վերադառնալուց հետո թուրք լրագրողներին ասել է Էրդողանը:

Ուշադրություն դարձրեք Էրդողանի այս հայտարարությանը՝ «քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա»... Այսինքն, Էրդողանը համարում է՝ ո՞վ է հարձակվել Ադրբեջանի վրա... Ռուս խաղաղապահնե՞րը, Արցախի պաշտպանության բանա՞կը, թե՞ Հայաստանը, որը Լեռնային Ղարաբաղում զորք չունի...

Ասել կուզի՝ Լեռնային Ղարաբաղում ցանկացած տեղում Ադրբեջանն իրավունք ունի տեղաշարժվել և բնակչության ընդվզումը համարվում է հարձակում Ադրբեջանի վրա:

Ու այս ամենը դեռ Հայաստան-Ադրբեջան չստորագրված պայմանագրի պայմաններում:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ Էրդողանը հղում է կատարում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությանը, այսինքն, հասկացնում է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանինն է և Բաքուն ազատ է ինչ ուզենա՝ այնտեղ անի:
Էրդողանից առաջ երեկ խոսել է նաև Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ կլինի։

«ԵԽ-ն հայտարարեց, որ կառույցի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ իմ նոր հանդիպումը կկայանա Հայաստանի վարչապետի հետ։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, որքան հնարավոր է կարժ ժամկետում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները՝ ելնելով իր տեսլականից», - ասել է Ալիևը։

Այս հայտարարությունը Ադրբեջանի նախագահը հնչեցրել է Բաքվում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ։
Ահա, այսպիսի բարդ իրավիճակ: Թուրքիան արդեն Հայաստանին է պահանջներ ներկայացնում, Ադրբեջանն էլ՝ շտապեցնում է Փաշինյանին, թե՝ «արի խաղաղության համաձայնագիր ստորագրի»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3125 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը սարսափելի վիճակում է․ Ալիևը նրա նկատմամբ ընդգծված ագրեսիա ունի (video) Փաշինյանը սպասում է Ալիևի «ավտոգրաֆը» ստանա, հետո գնա արտահերթ ընտրությունների․ Հայկ Մամիջանյան (video) Նիկո՛լ, քո սուտը և շանտաժը ԵԱՏՄ–ն այլևս շատ տեղ չեն դնում (video) Ես դիմում եմ Սրբազանին՝ անկեղծ ամենինչ ասեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալիևը ուղղակիորեն սպառնացել է Ռուբեն Վարդանյանի որդուն․ բոլորս պետք է բղավենք․ Զոհրաբյան (video) Թող Նիկոլը շնորհակալ լինի Սերժ Սարգսյանին․ Հայկ Մամիջանյան (video) Այ «բոմժ», Ալիևը ծաղրում է քեզ, գալիս ցեղասպանում է, դու ցավակցում ես (video) Азербайджанцы, скоро все изменится, вы не сможете процветать на наших землях (video) 2025թ ֆինանսատնտեսական կոլապս է սպասվում Հայաստանում (video) Նիկոլ Փաշինյանի կինը՝ համավարակի բռնկան պոտենցիալ աղբյուր Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ․ Վանեցյանը մանրամասնում է Վաղը դատարանում ցուցմունք կտա Սամվել Վարդանյանը․ փաստաբան Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի հանդեպ նման գործելաոճը. Գառնիկ Դանիելյան Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոն. Պուտին Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Փաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. Մամիջանյան Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը #ՈՒՂԻՂ․ Երևանցիները վտանգի տակ են․ Հենրիխ Դանիելյան (video) Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am