Մարտունիում ևս նախկինները հանգրվանել են ՔՊ-ի ցուցակում

Մոռացումի խորխորատից, իրար հերթ չտալով, ՔՊ ցուցակի առաջին տասնյակում քաղաքական ասպարեզ են նետվել Գեղարքունիքի մարզի նակինում ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչները, որոնք ժամանակին ընտրական գործընթացներում անձնվիրաբար ծառայել են նախկին իշխանություններին:

Այս իմաստով հատկապես աչքի է ընկել Հովիկ Հովեյանը՝ իր եղբոր՝ Գեղամ Հովեյանի հետ: Հովեյանի եղբայրը՝ Գեղամը, ներկայումս Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամ է, ավելի վաղ՝ 2017 թ., Հանրապետական կուսակցության մեծամասնական ցուցակով Գեղարքունիքում պատգամավոր դառնալու համար ձայներ էր մուրում:

Իսկ հիմա հերթով՝ ՔՊ ցուցակի մյուս «նախկինների»՝ ՀՀԿ-ականների մասին: Անդրանիկ Հարությունյան. դեղագետ Անդոն «Մարտունի» ԲԿ-ի տնօրենն է։ Տարոն Արշակյան․ Մարտունու բժշկական քոլեջի տնօրեն, որն առավել հայտնի է որպես ՀՀԿ-ական Տարոն։ Տարոնը հասցրել է մի քանի անգամ ճամբարափոխվել՝ մե՛կ ՀՀԿ էր, մե՛կ՝ ԲՀԿ, հիմա էլ՝ ՔՊ:

Փաշինյանի՝ Մարտունու թիմում հանգրվան է գտել անգամ նախկինների շնորհիվ ընտանեկան բժշկի որակավորում ստացած՝ Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական և առողջապահական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, որը ջանք ու եռանդ չի խնայել Աստղաձորում և Ձորագյուղում հանրապետականների համար բարձր քվեներ ապահովելու գործում:

ՔՊ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է քրեական գործով անցնող Վահագն Դավթյանը: Նա մեղադրվում է մաքսանենգության մեջ՝ մաքսանենգ ճանապարհներով ապրանքներ է ներկրել: Նախընտրական շրջանում Վահագնի խափանման միջոցը փոխել են՝ ՔՊ-ի համար ձայներ բերելու հեռանկարով:

Կրկին վերադառնանք ՔՊ ցուցակը գլխավորող Հովիկ Հովեյանին: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2015 թ. սահմանադրական բարեփոխումների ժամանակ, Հովեյանը, որպես իշխանության համար շատ ձայներ բերած համայնքի ղեկավար, պարգևատրվել է «Նիվա» մակնիշի մեքենայով։ Հովեյանը համայնքում հայտնի է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների և շենք-շինությունների աճուրդ-վաճառքով կամ դրանք վարձակալությամբ խնամի-ծանոթ-բարեկամներին, մերձավորներին տրամադրելու շնորհքով: Մեր հերոսը համայնքային հողատարածքը 2015-2016 թթ. ժամանակահատվածում օտարել է որդու՝ Արա Հովեյանի անունով, որն էլ իր հերթին վարձակալության է տրամադրել «Վիվասել ՄՏՍ»-ին:

Ավելի վաղ մամուլում հրապարակում էր եղել Հովեյանի մասին, որում մասնավորապես ասվում է. «Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի քաղաքապետի թեկնածուի՝ նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Հովեյանի հարցում ՔՊ-ականները երկար-բարակ մտորելու պատճառ չեն ունեցել։ Ավելին՝ այս կերպ Փաշինյանը Հովեյան ընտանիքի՝ ժամանակին արած լավության դիմաց վարձահատույց է լինում: Ըստ տեղեկությունների՝ երբ 2018-ին Աննա Հակոբյանը մեկնել էր Ռուսաստան՝ հանդիպելու ռուսաստանաբնակ խոշոր գործարարների հետ, որևէ մեկը նրան չէր ընդունել, չէր պատվել, բացի Հովեյանի՝ Տյումենում ապրող մեծահարուստ բիզնեսմեն եղբորից՝ Աբրահամ Հովեյանից: Որպեսզի եղբայրն ավելի հպարտ ու ինքնագոհ քայլի Վարդենիկում, ասում են, նա Փաշինյանին բարձր դասի զրահապատ մեքենա էր նվիրել: ՀՀ վարչապետն էլ, լավության առավելագույն չափ սահմանելով, Աբրահամ Հովեյանի մի եղբորը բարձր պաշտոն է տվել պետական ապարատում, իսկ մյուսին՝ Հովհաննես Հովեյանին, Մարտունու քաղաքապետ դառնալու հնարավորություն ընձեռել: 2005թ․ նախկին «թալանչիների» հետ սերտաճած, այսօր արդեն ճամբարափոխված ՀՀԿ-ականը քաղաքական հետագիծն ուրանալու հնարավորությունը ձեռքից բաց չի թողել։ Ղեկավար աթողն այդպիսի բան է՝ ծառից ծառ պիտի թռչես, որ տակիցդ չփախչի։ Հովեյանը Փաշինյանին անձնուրաց ծառայել է նաև 2020 թ․ խոհրդարանական ընտրությունների ժամանակ՝ դռնեդուռ ընկած ձայն է «որսացել»։ Հովեյանը մարզում, շատ մեծ աթոռ զբաղեցնելու փափագով, ամենուր ներկայանում է որպես անկուսակցական՝ հանուն աթոռի մոռանալով նախկինների հետ անցած քաղաքական հետագիծն ու իր՝ ով լինելը: Նա գուցե մոռացել է, բայց Վարդենիկում երբեք չեն մոռանա: Պատմում են, որ Հովեյանի և Փաշինյանի սիրելի «նախկին կոռումպացված թալանչիների» միջև կապը բավականին ամուր է եղել, ինչի շնորհիվ Հովեյանին հաջողվել է համայնքում մի քանի բարեփոխումներ անել՝ այդպիսով արժանանալով վարդենիկցիների վստահությանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Հովեյանը գաղափարական ուղղվածություն երբեք չի ունեցել: Պատերազմի ժամանակ ընդհատակ է անցել, իսկ երբ ադրբեջանցիները զավթեցին Գեղարքունիքի մարզի ռազմավարական նշանակության դիրքերը, որպես Վարդենիկի համայնքապետ՝ մարզի դիրքերից գեթ մեկ անգամ ելույթ չի ունեցել: Մի խոսքով՝ ով գալիս է իշխանության, մեր «հերոսը» հետևից վազում է»։

Այսքանից հետո՝ հռետորական հարց. ովքե՞ր են «նախկին», ովքե՞ր՝ «նոր», և արդյոք Փաշինյանը «նո՞ր» է, եթե վերջինիս սպասարկում են ամենակարկառուն նախկիններն ու վերջիններիս ամենավատահամբավ ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 1571 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am