Հարսանիք «լեռներում»

Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը կրքեր է բորբոքել։

Կապիտուլյացիայից հետո Հայաստանում ու Արցախում բազմաթիվ հարսանիքներ են եղել, բայց սրա շուրջ աղմուկը մեծ է։ Պատճառն այն է, որ Գագիկ Ծառուկյանը մեծահարուստ է, ՀՀ ԱԺ թվով 2–րդ խմբակցության ղեկավարն է, ՀՀ ԱԺ ընդդիմադիր համարվող ամենամեծ խմբկացության ղեկավարն է, Նիկոլ Փաշինյանին պատերազմում կրած պարտության համար մեղադրող ու նրա հրաժարականը պահանջող կուսակցության ղեկավարն է, մինչև վերջերս փողոցային պայքար մղող շարժման անդամ է։ Մի խոսքով, Ծառուկյանը հանրային մարդ է և նրա կազմակերպած թանկարժեք հարսանիքը չէր կարող խոսակցության տեղիք չտալ։

Գագիկ Ծառուկյանի որդու անպատմելի ճոխ հարսանիքը, պետականության մայրամուտի մեջ գտնվող Հայաստանում տեղի ունեցած այդ միջոցառումը կրքեր բորբոքեց նաև հյուրերի կազմի պատճառով։ Մարդիկ ոչ այդքան ռեակցիա էին տալիս Ծառուկյանի վարքագծին (նրանից այլ բան չէր էլ սպասվում), որքան որոշ հրավիրյալների պահով։ Ռեակցիան նաև հրավառության պահով էր։ Հայաստանի կրած խայտառակ պարտության և չթաղված զինվորների ֆոնին այդ ճոխ հրավառությունը շատ խորհրդանշական ստացվեց։

Ծառուկյանի որդու հարսանիքը առիթ դարձավ, որպեսզի մեզանում կրկին ջրի երես դուրս գա դասակարգային պայքարի թաքնված հրեշը։ Հայաստանում բոլշևիզմի ու կուլակաթափության հակապետական կոդը պարբերաբար տարածվում է։ Դա մեր թշնամիներին է ձեռնտու, բայց հանուն արդարության պետք է ասել, որ բոլշևիզմի հիմքերը մեզանում դրել են տնաբույծ «կուլակները» և իշխող «արիստոկրատիաները»։ Դրսի ուժերն ընդամենն օգտվում են ստեղծված իրավիճակից։

Ծառուկյանի որդու հարսանիքը շատ քաղաքական ստացվեց։ Այն ցույց տվեց, որ կյանքի ու մահվան հարցերում մեզանում մեծ, շատ մեծ անարդարություն կա։

Նախկինում քննադատվում էր, որ, օրինակ, 2016–ի քառօրյա պատերազմի ժամանակ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի ու մեծահարուստի որդի չզոհվեց կամ չվիրավորվեց։ Նիկոլը քննադատում էր այդ երևույթը, բայց իր վարչապետության շրջանում նույնը տեղի ունեցավ ավելի լկտի ձևով․ ոչ մի պաշտոնյայի կամ մեծահարուստի որդու ռազմի դաշտում ոչինչ չեղավ, այն էլ՝ 5.000–ի կարգի զոհերի դեպքում։

Նիկոլի լկտիությունն այն էր, որ նա ձևեր թափեց, թե իբր իր որդին կռվում է, կինը կռվում է, բայց պարզ էր, որ դա հերթական բլեֆն է։ Ինչքան նրա միտինգներում խոսող պապիկն էր Աբաջյանինը, այնքան էլ «Էրատոն» կամ Աշոտիկն էին կռվող։

Ծառուկյանի որդու հարսանիքը տեղի էր ունենում Շուշին թուրքին հանձնելուց հետո։ Այն Շուշին, որն ազատագրվել էր «Հարսանիք լեռներում» անունը կրող ռազմական օպերացիայի միջոցով։

Ծառուկյանի որդու հարսանիքը լեռներում չէր։ Այն կոնտրաստի մեջ էր «Հարսանիք լեռներում»–ի հետ։ Ու քանի որ շատերը դեռ չեն գտել իրենց որդիների դիերը, ոմանք չեն գրկել իրենց գերի ընկած որդիներին, դրա համար էլ հարսանիքը ռեակցիա առաջացրեց։ Այդ ռեակցիան ոչ այնքան Ծառուկյանի, որքան ստեղծված իրավիճակի ու փտած վերնախավի դեմ էր։ Դա «դասակարգային» ռեակցիա էր։ Հարսանիքը պարզապես առիթ էր այդ ռեակցիան ցույց տալու համար։

Միջոցառումը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանում մարդը արժեք չէ։ Համենայնդեպս վերնախավ կոչված շերտի մոտ։ Բայց եթե մարդկանց կյանքը գնահատել չգիտեն ոմանք, ապա գոնե նրանց մահը պետք է հարգեն։ Հատկապես երբ ոմանք մեռնում են, որ մյուսներն ապրեն։

Ինչ վերաբերում է նորապսակներին, ապա նրանց պետք է երջանկություն մաղթել և հուսալ, որ նրանց զավակները կապրեն արդար Հայաստանում։ Այլապես Հայաստանը չի լինի։

Հայաստանում արդարության սուր դեֆիցիտ է։ Ծառուկյանը ևս մեկ անգամ հիշեցրեց այդ մասին, և նրանից պետք է շնորհակալ լինել անկեղծության համար։

7or.am

դիտվել է 1942 անգամ
Լրահոս
Լեզվակռիվ ԱԺ-ում․․․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը «տեղը դրեց» ՔՊ-ականին (video) Այ տղա՛, դու որտե՞ղ ես ապրում, ու՞մ կառուցած երկրում ես ապրում․ Արամ Սարգսյան (video) Սկանդալային բացահայտում․․․ (video) Իսպանիայում համընդհանուր գործադուլ է սկսվել Աննա Վարդապետյա՛ն, դե բացեք այդ գործը․․․ ամեն ինչ բացահայտվելու է հենց այդ պահին․ Մանուկ Սուքիասյան (video) ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Պեսկով Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Ազատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է.Սուրենյանց Սրբուհի Գալյա՛ն, բա տանեիր էդ մարդուն ձեր տուն, կարող է չմшհանար․ Սևակ Խաչատրյան (video) Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է Լոլոներ չկարդա՛ս, դուխով ես, դե արա այդ քայլը․․․ Աննա Գրիգորյանի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին (video) Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին Որ հարցի շուրջ են Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության եկել #ՀԻՄԱ․ Լավրովը «մերկացրեց» Փաշինյանին․ Ռուսաստանում ամեն ինչ բացահայտել են․ Շաքարյանց (video) Սրբուհի Գալյա՛ն, պինդ պահեք Նուբարաշենը․ այն դառնալու է ձեր ու ՔՊ-ի «որջը»․ Ռուզան Ստեփանյան (video) Թեհրանը հարստացված ուրան արտահանելու մտադրություն չունի․ Ռեզաի Ենթադրում եմ՝ ինձ կախաղան կհանեն․ Վարդգես Գասպարին ա վրես բողոքել․ Գեղամ Մանուկյան (video) Գեղամ Մանուկյանին հրավիրել են էթիկայի հանձնաժողով Վարդգես Գասպարիի հետ կապված վիճաբանության մասով Մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը ՖԱՀՖ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը «Պապիկյա՛ն, դե լսիր՝ կաբինետում քեզ հաճոյացողները հետևիցդ ինչ են ասում». պահեստազորի սպա (video) «Գեղա՛մ, անբարոն դու՛ ես, որ ծախվեցիր Նիկոլին մի բանի համար». Նարե Սոսե (video) Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am