Օրը ցերեկով 107 միլիոն դոլար լափել եք ու ձեզ թվում է, որ մարսելո՞ւ եք

Երկուշաբթի օրը Համահայկական Հիմնադրամը գումարելու է Հոգաբարձուների խորհրդի իր հերթական նիստը, որն անցկացվելու է օնլայն ռեժիմով։

Առաջին անգամ այս նիստին չեն մասնակցելու Համահայկական Հիմնադրամի տարբեր երկրներում գործող տեղական մարմինների ղեկավարները, հենց այն մարդիկ, որոնց անմիջական ջանքերի շնորհիվ տարիներ ի վեր հաջողվում էր գումարներ հավաքել։ Նշեմ, որ իմ հիշողության մեջ չի ֆիքսվել գեթ մեկ դեպք, որ այդ մարդիկ չմասնակցեն հոգաբարձուների նիստերին։

Սա համարում եմ կոպտագույն սխալ։ Բաց դե սա էլ իր պատճառն ունի. հարցը նրանում է, որ տվյալ անձինք շատ զայրացած են կառավարությանը փոխանցած գումարի պատմությունից, ինչպես նաև իրենց մեծամասնությունը որևէ կերպ չի սատարում ներկայիս իշխանությունը։

Եվ որպեսզի իրենց ձայնը լսելի չլինի, Հիմնադրամում որոշել են զրկել իրենց նիստին մասնակցելու իրավունքից։ Դե նիստն էլ անցկացնում են լուրջ գաղտնիության մթնոլորտում, քանզի ես առաջին մարդն եմ, ով գրում է մեկ օրից սպասվող նիստի մասին։ Հուսամ գոնե նիստից հետո կներկայացնեք, թե ինչ է կատարվել նիստի ընթացքում, թե չէ էլի ստիպված ես եմ դա անելու։ Ինչո՞ւ է այս պահին գումարվում նիստ։

Շատ պարզ պատճառով. նախագահի աթոռին թառած ու Հայաստանի կազմաքանդման գործում "մեծ ավանդ" ունեցած մարդն ուզում է իր վրայից գցի, բոլորիս հայտնի, կառավարությանը տրված 107 միլիոն դոլարի պատմությունը։ Հարցը դրանում է, որ միջազգային աուդիտը չի ընդունել ՀՀ կառավարության կողմից հիմնադրամին տրված հաշվետվությունը, ինչը շատ լուրջ հետևանքների առաջ է կանգնեցնում Հիմնադրամը։ Նշեմ նաև, որ արդեն տևական ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերի տիրույթում հայտարարվում է, որ Հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած գումարներից շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել է ու յուրացվել։ Զավեշտը դրանում է, որ ոչ ԱԱԾ-ը, ոչ էլ դատախազությունն, որևէ բան չեն հայտարարել այդ կոնկրետ դեպքի առթիվ։ Հը՞ տղերք, թուրք նիկոլը հրաման չի՞ տվել, որ փողերի հետքերով գնաք։

Դե բա ո՞նց տար, որ ըստ հրապարակումների՝ իր երիտթուրքերն են կերել։ 3 տարի առաջ, երբ նիկոլը վրաս գործ կարեց և տիրացավ Հիմնադրամին, Արմեն Սարգսյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ փակում է Արա Վարդանյանի, այսինք իմ էջն ու անցնում է առաջ։ Դե հիմա էլ ես եմ ասում, որ փակելու եմ բոլորիդ էջերը ու ստիպելու եմ որպեսզի մինչև վերջին կոպեկ հետ բերեք սփյուռքից գողացած փողերը։ Օրը ցերեկով դրել 107 միլիոն դոլար լափել եք ու ձեզ թվում ա, որ մարսելո՞ւ եք։ Մոռացեք, չեք մարսելու, ոչ դուք, ոչ էլ հիմնադրամներ ստեղծած ու գումարները ըստ ամենայնի լափած էրատոն։

Հ.Գ. Իհարկե, ես գիտեմ շաաաատ ավելին, բայց այս պահին դեռ այսքանը։ Միայն ևս մեկ հուշում ՀՀ ֆինանսների նախարարին՝ չփորձես հոգաբարձուներին համոզել, որ այդ գումարներով զինամթերք ես գնել, քանզի դա կատարյալ սուտ է...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1916 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am