Նիկոլ Փաշինյանի մեկ օրում տրված «պագոնների» գինը

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Արգիշտի Քյարամյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելը քաղաքական որոշում է։

«Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում»,- մասնավորապես նշել է Գևորգյանը և ավելացրել, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը: «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»:
Հիշեցնենք, որ 29-ամյա Արգիշտի Քյարամյանը 2019թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Հեղափոխությունից հետո բարձր պաշտոն ստացած այս երիտասարդը հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար: Ֆեյսբուքում պարզաբանելով իր ունեցվածքի ծագումը` նա նշել էր, որ այդ միջոցները ձևավորվել են Եվրոպայում ապրող քեռու և Ռուսաստանում աշխատող ազգականների նվիրատվություններից։

2019թ․ ապրիլի 25-ից, երբ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը կասեցվեց, նրա դեմ սկսված իրավական գործընթացի արդյունքում Քյարամյանը սկսեց կատարել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները: Ըստ տեղեկությունների` Քյարամյանին հաջողվել է կարճ ժամանակում թակարդ լարել Դավիթ Սանասարյանի դեմ ու հասնել նրա պաշտոնանկությանը: Փաստորեն նա նորանոր բարձունքներ է նվաճել ու Նիկոլ Փաշինյանի մոտ հասել վստահության այնպիսի մակարդակի, որ նրան որոշել են Ազգային անվտանգության հարցեր վստահել: Դավիթ Սանասարյանի գլխին բարեհաջող սարքելու փորձը, փաստորեն այս առումով օգտակար է եղել, չնայած որ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Սանասարյանն իր ընկերն է: Ի դեպ, անկախ Դավիթ Սանասարյանի մասնագիտական պատրաստվածության աստիճանից` նա ունի ազնիվ մարդու համարում և հեղափոխական արժեքների  նվիրյալ է:
Վերադառնալով Արգիշտի Քյարամյանին` նա ազատվել է ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից և 1 օրով նշանակվել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ այնուհետ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով` նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Քննչականում մեկօրյա նշանակումն արվել է իրավական գործընթացը պահելու և Քյարամյանին զինվորական կոչում շնորհելու համար, որը ԱԱԾ-ում բարձր պաշտոնի նշանակման պարտադիր պահանջ է: Թե ինչ կոչում է նրան շնորհվել, առայժմ հայտնի չէ: Բայց դժվար չէ հասկանալ, որ մեկ օրում տրված պագոնները չեն կարող ԱԱԾ-ի նման բարդ համակարգում աշխատելու համար բավարար իմացություն և պրոֆեսիոնալիզմ ապահովել: Ու որքան էլ որ համառ լուրեր են պտտվում Արգիշտի Քյարամյանի` մարդկանց գլխին սարքելու բացառիկ տաղանդի մասին, հազիվ թե այդքանը բավարար է, առանց համակարգն իմանալու, առանց մասնագիտական կրթության և հատուկ պատրաստության, ԱԱԾ համակարգում ղեկավար դառնալու համար:

Սեփական վստահելի կադրին ամեն գնով ԱԱԾ տանելու փորձ արեց նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը, սակայն, կրկնելու արժանի լավագույն փորձը չէր: Վաղամեռիկ Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետի պաշտոնում նշանակելու համար Սերժ Սարգսյանը մի քանի օրով նրան նշանակեց գլխավոր դատախազի տեղակալ, տվեց անհրաժեշտ կոչումը և տեղափոխեց ԱԱԾ: Կուտոյանը ևս մասնագետ չէր և համակարգին բավարար չափով չէր տիրապետում: Կյանքը ցույց տվեց, որ նա լավագույն ԱԱԾ պետը չեղավ ոչ պետության, ոչ անձամբ իրեն նշանակողի համար: Իսկ նրա կյանքի ողբերգական ավարտը փաստեց, որ ժամանակին արված այդ նշանակումը կործանեց նաև հենց իրեն:

Եթե այս նշանակումը դիտարկվում է քաղաքական, կնշանակի Նիկոլ Փաշինյանը խորը անվստահություն ունի ուժային համակարգերի նկատմամբ և հնարավոր է անգամ, որ Քյարամյանին պատրաստում է որպես ապագա ԱԱԾ տնօրեն: Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ ղեկավար նշանակվեց նրա տեղակալը, որը ի պաշտոնե կատարում է պետի պարտականությունները: Նույն բանը նաև ոստիկանությունում տեղի ունեցավ Օսիպյանի հրաժարականից հետո:Խոշոր հաշվով ուժային կառույցներում սեփական կադրերին նշանակելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար մնում է չլուծված: Նա այս համակարգերում նշանակելու վստահելի կադրեր չունի: Բայց այն, որ այդ վստահելին դարձել է Արգիշտի Քյարամյանը, չափազանց ռիսկային է բոլոր առումներով: ԱԱԾ-ն խիստ մասնագիտական ոլորտ է, որտեղ աշխատում են հատուկ պատրաստություն անցած իսկական պագոնավոր սպաներ, որոնց ղեկավարելը մասնագիտական հատուկ հմտություն է պահանջում: Չկարևորելով այդ հմտության նշանակությունը` Նիկոլ Փաշինյանը թուլացնում է պետության անվտանգության հիմքերը, հարվածի տակ դնում նաև սեփական իշխանության ամրությունը:

Հայկ Դավթյան

դիտվել է 8570 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios Մեքենայում հրդեհի հետևանքով ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ խաղացողը մեկ մրցաշրջանում նվաճել է երկու եվրագավաթ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը․ Խոսրով Հարությունյան Վերջին ամիսներին միասին անցանք իշխանական ճնշnւմների վտանգավոր ալիքների միջով. Ռուբեն Սրբազան Շոյգուն ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասինն Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս մեկ տարածքի նկատմամբ. ՌԴ ՊՆ Ավտովթար՝ Սևանի թերակղզու խաչմերուկում․ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կան վիրավորներ Մենք խոսում ենք խնդիրներից և լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց․ Իվետա Տոնոյան Իսրայելական հարվածի հետևանքով լրագրող է զոհվել Ոսկե գնդակի դափնեկիրը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո Ահազանգ՝ հրդեհի մասին «Լուզեր Նիկոլի խայտառակությունը»․ դե այս հարցերին պատասխանիր․ Արթուր Խաչիկյան (video) «Նիկոլի ոհմակը չոքելու է հայ ժողովրդի առաջ»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Երկու հատ ժեշտ ու երկաթ են բերել,որ խաբեն ժողովրդին, ասեն՝ 8 միլիարդ պարտքի դիմաց ենք գնել․ քաղաքացի (video) «Այս թափթփուկն այլևս չի բարձրանալու տրիբունա»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Անլվանե՛ր, ո՞վ եք դուք, որ կեղտոտ ձեռքերով այդպես հարձակվում եք մարդկանց վրա»․ Ռուզան Ադանալյան (video) Նիկոլը կաշառք է տալիս, որ մարդիկ իրեն ընտրեն․ հարցում (video) «Россия не может ждать вечно: Пашинян должен определиться», — жёсткое предупреждение Захаровой (video) Սասու՛ն, քո նման այլանդակը չպետք է մոռանա՝ ինչպես «գլխիդ աթոռը ջարդեցին»․ մանկավարժ (video) Աննա Վարդապետյա՛ն, պատժվելու՛ եք․ Նիկոլը փախչելու է, ու․․․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սա իհարկե ոչ միայն զավեշտալի է, այլ նույնիսկ՝ վիրավորական «Փաշինյանը մի բանի համար է հուզվում»․ Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը (video) Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում. Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am