Բողոքի ցույց Ստեփանակերտում՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել է բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքի կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա ունեցած ներդրումը արցախյան ազատամարտում և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան` ելույթների ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Ազատություն նախագահին»:

Բողոքի ցույցի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն իր ելույթում ասաց, որ 30 տարի անց կրկին հավաքվել են` պաշտպանելու Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում: Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է մեր կողքին, և մեր պահանջն է շտապ ազատ արձակել նրան: Սա ողջ Արցախի ձայնն է»,- նշեց է Գ. Աֆանասյանը: 

Հավաքի նախաձեռնողներից Ալեքսանդր Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը, երիտասարդ տարիքում ստանձնելով պատասխանատու պաշտոններ, իր գործը կարողացել է պատվով կատարել: «Սակայն այսօր նա, ցավոք սրտի, մեր կողքին չէ: Ես խնդրում եմ անհապաղ ազատ արձակել նրան: Մեր հակառակորդն իրեն շատ լավ է զգում, երբ տեսնում է, որ ազգի հերոսին հենց իր ազգն է դատապարտում: Եկեք կանգնենք և Ռոբերտ Քոչարյանի ազատության համար մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»,- նշեց Ա. Հայրապետյանը: Բողոքի ցույցի մասնակիցներից Դոնարա Գաբրիելյանն էլ իր ելույթում մասնավորապես ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի ազատագրական պայքարում իր երիտասարդ տարիներն է նվիրել հայրենիքին և արժանի է մեծ հարգանքի: «Ես զարմանում եմ, թե հիմա ինչ կատարվում մայր Հայաստանում: Բռնում են մարդուն, հետո նոր սկսում ապացույցներ գտնել: Մենք պահանջում ենք բաց դատավարություն»,- նշեց Դ. Գաբրիելյանը:

Aravot.am-ի հետ զրույցում բողոքի ցույցի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն ասաց` իրենց նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ: Նա նշեց, որ Արցախում բողոքի ցույցի իրականացումը հայաստանյան և արցախյան հասարակությունների միջև որևէ խնդիր չի կարող առաջացնել: «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, ու մենք կշարունակենք ենք այնքան` մինչև հասնենք դրան: Եվ եթե մինչև տարեվերջ այս հարցին լուծում չտրվի, ապա մենք ողջ Արցախը ոտքի կկանգնեցնենք և եթե անհրաժեշտ լինի` կհասնենք Երևան»,- ասաց Գ. Աֆանասյանը: Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

aravot.am

դիտվել է 33972 անգամ
Լրահոս
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներ Լեզվակռիվ՝ ԱԺ-ում. «Կգնաս, կասես՝ շեֆ... », «Շեֆ ունենալը վիրավորանք չի» (video) Փաշինյանը կրքեր է բորբոքում Էն կարգի փնթի գործեր են հրապարակում, որ մեկի գործի մեջ «քոփի-փասթ» կա մեկ այլ մարդու գործը․ Վարդանյան Իրանը երեք անգամ հարվածել է Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի շենքին և Նեթանյահուի գրասենյակին Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ Նիկոլը գուցե հասկանա՝ ինչ է նշանակում հոգևոր առաջնորդի վրա գրոհելը Կառավարությունն իններորդ անգամ է փորձում վաճառել «Նիկոլ Փաշինյան, դու միայն ապահով կարող ես լինել Ալիևի դռանը կապած, մեդալակիր շուն» Դուք «որդեր եք», որոնք թոշակառուին ծաղրում են. Արսեն Վարդանյան (video) Նիկոլ Փաշինյանը հանցագործ է․ այդ պահանջը ներկայացնելուց հետո գիտեք ի՞նչ պետք է անեին․ Գալստյան (video) Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ոստիկանները կանխել են վարորդների ծեծկռտուքը Շրի Լանկայի ափերի մոտ ևս մեկ իրանական նավ է խորտակվել Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գործող քրդական անջատողական խմբավորումներին Վահագն Չախալյանը դուրս է եկել ՔԿՀ-ից Երկնավոր Հայրը ուրախանում է ապաշխարությամբ վերադարձող յուրաքանչյուր մեղավորի համար. Տեր Վրթանես Նիկո՛լ, պատասխան տուր՝ ու՞ր են թոշակառուների 3 ամիսների թոշակները. Ակցիա կառավարության դիմաց (video) Սև արկղ՝ կառավարության դիմաց. ակցիայի մասնակիցների պահանջները (video) Մի վատացեք, ձեր ջղաձգումները ձեզ պահեք. Իրավիճակը լարվեց, երբ Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց ՇՏԱՊ. Արամ Հարությունյանին Կառավարության մոտից բերման ենթարկեցին (video) Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ «Ե՛ս եմ ստեղ որոշում», «խելոք մնա», «դու խելոք մնա»․ գերլարված իրավիճակ ԱԺ–ում (video) «Ես եմ ստեղ որոշելու». Ալեն Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա. ԱԺ-ում կրքերը թեժացան (video) Փաշինյանը մի պեռաշկիով կջարդի հազար. Արմենուհի Կյուրեղյանը հեգնեց Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am