Շատ նմանություն եւ 2 տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլիի կերպարներում.«Եթե մի երկու նաֆար տար, չէր ասի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի ուղղափառ եկեղեցում եպիսկոպոսներից մեկը, ում հեռացրել են Սինոդի կազմից, վրաց պատրիարքին մեղադրել է նույնասեռական լինելու մեջ: 2 օր է՝ վրացական մեդիան այս հարցը քննարկում է նույն ռեժիմով եւ նույն կրքով, ինչ Ստամբուլյանը կամ «Մել» ֆիլմը՝ Հայաստանում:

Ինչպես հիշում ենք, Վրաստանում եւ Հայաստանում պրոցեսների նմանություններն ակնհայտ դարձան 2018-ի հեղափոխությունից: Առաջին եւ ամենաակնհայտ նմանությունը՝ հեղափոխության ալիքի վրա անարյուն իշխանության եկած երկու առաջնորդներն էլ հախուռն եւ ոչ հավասարակշիռ պահվածք ունեն, ոչ համակարգային եւ անփորձ մարդկանց են բարձր պաշտոններում նշանակում, պայքարում են կոռուպցիայի եւ քրեական աշխարհի դեմ, ճանապարհաշինություն եւ ներդրումներ բերելու մեծապետական հայտարարություններ են անում, դատական վիճելի ռեֆորմների իրականացնում:

Ի դեպ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանում հրապարակվող հայալեզու «Ալիք մեդիա»-ի լրագրող Նորայր Գասպարյանը՝ հարեւան երկրի ազգայնական ուժերը Սահակաշվիլիի իշխանությանը տարիներ շարունակ մեղադրում էին Սորոսի փողերով երկիրը քանդելու ու «ազգային» ամեն ինչը ոչնչացնելու մեջ:

Սկսենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարից, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սահակաշվիլու նախկին խորհրդական, հայազգի Վան Բայբուրդը, Վրաստանում դեռ շարունակում է գործել քրեական հեղինակություններին կամ «օրենքով գողերին» վրացական սահմանից հետ ուղարկելու կամ փակելու մասին օրենքը:

Կամ՝ անփորձ ու ոչ համակարգի մարդկանց ներքին գործերի ու հատուկ ծառայությունների ղեկավար նշանակելը:

2004-2012 թթ. Վրաստանի ներքին գործերի նախարար, իսկ 2012-ի հունիսից վարչապետ նշանակվեց Վանո Մերաբիշվիլին, ով վարդերի հեղափոխության պաշտպաններից էր դեռ նախագահ Շեւարդնաձեի իշխանության օրոք:

Կոռուպցիայի դեմ պայքար: Ինչպես վկայեց Բայբուրդը՝ Սահակաշվիլու օրոք եւս տարբեր նախկիններ, որոնք ճաղերի հետեւում էին հայտնվել օրենքները խախտելու համար, հայտարարում էին քաղաքական ռեպրեսիաների ու քաղբանտարկյալների առկայության մասին:

Վան Բայբուրդից հարցրինք՝ նման չե՞ն Սահակաշվիլին ու Փաշինյանն իրենց պահվածքով: Բայբուրդի կարծիքով՝ ոչ: «Սահակաշվիլին շատ հախուռն էր, Նիկոլ Փաշինյանն այդպիսին չէ, Նիկոլի մոտ մի քիչ հանգիստ է, այդքան շատ ուժեղ ալեկոծում չկա: Իսկ Սահակաշվիլին մի քիչ ավելի ռադիկալ էր: Նրա խոսքերում կա շատ ավելի ողջամտություն, եւ նրա խոսքերը հասկանալի են ժողովրդին»:

Իսկ «պատերին ծեփելը», «ասֆալտին փռելն» արդյոք ալեկոծված վիճակ չէ՞: Վրաստանի նախագահի նախկին խորհրդականը մասամբ համաձայնեց. «Մի բան պատմեմ, մի անգամ ինձ ընդդիմադիր թերթի լրագրողները հարցրին՝ ունի՞ թերություններ Սահակաշվիլին, գոնե մեկը նշեք: Ես ասացի՝ մեկը չէ, երեքը կասեմ: Չի ծխում, որ ծխեր, երկու ղուլա տար, այն ծայրահեղությունները, որ չպետք է ասեր Միշան, չէր ասի: Նիկոլն էլ ինչ- որ ասեց՝ պատին կտա, ասֆալտին կծեփի եւ այլն, եթե մի երկու նաֆար տար, իհարկե, չէր ասի»:

Նրան հարցրինք՝ իսկ Միշան ուտել սիրո՞ւմ էր: Բայբուրդի վկայությամբ՝ շատ:

Նա նաեւ հիշեց, որ Սահակաշվիլին սիրում էր հրապարակավ անարգանքի սյունին գամել իր նշանակած նախարարներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212 Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին «Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել Ընտանիքը կառավարության բջիջն է Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը ձեր իշխանությունն է Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու․ Սրբազանը՝ Պապ թագավորի հետ համեմատվող Փաշինյանի մասին Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին «Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Տավուշի ոստիկանապետին Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու․ Սերժ Սարգսյան «Տեսախցիկների առջև առյուծ են կտրել, ամոթ է»․ Բագրատ Սրբազանը՝ խորհրդարանում ՔՊ-ականների բառապաշարի մասին Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր Վանեցյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am