Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը

Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են: Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում: Սրանք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերն են: Եվ ինչպես armlur.am-ի  հավաստի աղբյուրներն են փոխանցում, Հայկ Հարությունյանը մահվան պահին միայնակ չի եղել: Իր զրուցակցի հետ Բջնիի առանձնատանը երկար-բարակ խոսել է իր անցած ճանապարհից, գործունեության տարիներից, այն մասին, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, իր երկրում պարզ ճակատով քայլել, բայց, արի ու տես, այսօր նրան անարգանքի սյունին են գամում, սև բիծ են քաշում կենսագրության վրա, և իրեն սպառնում են խայտառակությունը, անպատիվ վախճանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե՝ ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն: «Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում», ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:

Ինչպես հայտնի է՝ Հայկ Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը: Աղբյուրին  հայտնի դարձավ, որ նրան վերջին շրջանում հաճախ են հրավիրել Հատուկ քննչական ծառայություն՝ ցուցմունք վերցնելու, հարցաքննելու: Չի բացառվում, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատվի համար է նման քայլի գնացել: Սա չհաստատված վարկածներից մեկն է:

Հայկ Հարությունյանը նախկինում զբաղեցրել է նաև ՔԿ վարչության պետի և ՊՊԾ պետի պաշտոնները:

Նրա մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

դիտվել է 10829 անգամ
Լրահոս
ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Օրբան Թավրիզում եւ Ուրմիայում դադարեցվել են եկեղեցական արարողությունները. իրավիճակը՝ Ատրպատականում Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտեն, պեռաշկի էլ․ պետք լինի՝ կհրեն իրար, ցեխն էլ կգցեն ԱՄՆ-ն բանակցում է Իրանի առաջնորդների հետ պատերազմին վերջ դնելու համար. Թրամփ Իրինա Յոլյանը Գորիսի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ (Տեսանյութ) Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և չի խնդրում հրադադար կամ բանակցություններ. Արաղչի Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am