Քոչարյանին տեսակցելու հրամայականը. Ինչ կորոշի Փաշինյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ մեկ այլ միջնորդություն ներկայացրեց՝ այս անգամ դատարանին խնդրելով որպես խափանման միջոց կիրառել գրավ։Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գրավի չափը կարող է որոշել դատարանը։«Մենք գտնում ենք, որ դատավարության այս փուլում պարոն Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են»,-հայտարարեց Խուդոյանը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։

Կար սպասում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից առաջ Քոչարյանի կալանքը չեղարկելը հնարավորություն կտա Փաշինյանին ինչ-որ առումով վերականգնել հայ–ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, որը, հասկանալի պատճառներով, պայմանավորված է նաև ՀՀ 2–րդ նախագահի դեմ իրականացվող քաղաքական հետապնդմամբ։ Խնդիրն այստեղ ամենեւին էլ անձնավորված չէ, այո կա տեսակի նմանության հարց եւ Պուտին-Քոչարյան վաղեմի ընկերություն, բայց փաստն այն է, որ այդ հարաբերություններն ուղիղ արտացոլում են ստանում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Սակայն Նիկոլ Փաշինյանը չօգտվեց այդ հնարավորությունից, միգուցե սեպտեմբերի 20-ին այնուամենայնիվ Քոչարյանին ազատելու ուժ գտնի իր մեջ, հակառակ պարագայում կարելի է սպասել տնտեսական ու քաղաքական հերթական սանկցիաների հերթական դոզան Ռուսաստանից: Ինչպես հայտնի է Պուտինի հոկտեմբերմեկյան այցի նպատակը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելն է, որն այս անգամ տեղի կունենա Հայաստանում եւ որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները: Չի բացառվում, որ նիստը կրկին տեղափոխվի Մոսկվա: Իսկ եթե ոչ, ապա Հայաստանում Քոչարյանին ցանկացած գնով տեսակցելու հարցն է Պուտինը դնելու:

Սակայն սա կլինի չարյաց փոքրագույնը, ավելի դաժան փորձություն է սպասվում տնտեսական սանկցիաների տեսքով՝ գազի գնի բարձրացումից սկսած, Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների առջեւ դրվելիք խոչընդոտներից ու տրանսֆերներից վերջացած:

Անի Սահակյան

դիտվել է 3323 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am