Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan-ն ու դիզվառելիք տեղափոխող բեռնատարը
Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan մակնիշի 35 GV 348 համարանիշի և դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հերթապահ հետաքննիչը։
