Վտանգավոր ահազանգ. Իրանն ընդդեմ ՀՀ սահմանների փոփոխության

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե` հաղորդակցության ուղիների բացմանը։

Պատասխանելով «Զանգեզուրյան միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննադատությունների վերաբերյալ լրագրողի հարցին` դեսպանն ասել է․ «Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Չեմ կարծում, թե տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։

Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներով՝ առանց փոփոխելու պետությունների սահմանները։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխախտի տարածաշրջանի կայունությունը, և դեռևս նման հեռանկար չի երևում»,- ասել է Իրանի դեսպանը, հավելելով, որ երկաթուղային ուղիների բացումը կնպաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապերի ու համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին։

Հարևան Իրանը, կարծես, ավելի մտահոգված է ՀՀ տարածքների կորստի ու սահմանների փոփոխությամբ, քան Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած քաղաքական թիմը:

Մինչ, Փաշինյանը խորհուրդ է տալիս մեր հասարակությանը չվախենալ սահմանազատման աշխատանքներից, առանց բացատրելու, թե ինչո՞ւ է համաձայնություն տվել կայծակնային արագությամբ սահմանների որոշմանը, հարևան Իրանի պաշտոնյաները, այսպիսով, ահազանգում են, որ դեմ են սահմանների փոփոխությանը:
Տարբեր պետություններ սահմանազատման գործընթացը տասնամյակներով չեն իրականացնում, բայց Փաշինյանն, ուրեմն, տվել է խոստում, որ արագ կլուծի Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման խնդիրը:

Հենց դրանով է պայմանավորված Ադրբեջանի շտապողականությունը:
Իսկ հարևան Իրանը, փաստացի, խնդիր է տեսնում՝ եթե Հայաստանի սահմանները փոփվում են, դրանց վրա ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակ է տեղակայվում՝ դա լրջագույն խնդիր է:

Ով գիտե, թե ինչ կարող են թելադրել Թուրքիային ՆԱՏՕ-ականներն՝ ընդդեմ Իրանի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5225 անգամ
Լրահոս
Ինչ փաստաթղթեր է ստորագրել Ռոբերտ Քոչարյանի, որի հիման վրա կեղծ գործ են բացել․ Ալեքսանդր Կոչուբաև (video) «Խայտառակություն․ Փաշինյանը հարձակվել է տնօրենների վրա, ասել՝ տգետներ»․ Ռուզան Ստեփանյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ․ Ինչպես Գագիկ Խաչատրյանին բերեցին դատարան (video) Ես սարսափեցի՝ ինչ տեսա ԱԺ-ում․․․ այ «եզեր», դուք էս ի՞նչ եք խոսում․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) «Բա որ ադրբեջանցիները գան, շանսատակ անեն, ի՞նչ ես անելու» (video) Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել զննել Գագիկ Խաչատրյանին․ փաստաբանը մանրամասնեց (video) Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ Կապը կտրվելու է․ «ե՞րբ են ծեփրտելու Վիվառոյի Վիգենին ու Նարեկ Նալբանդյանին»․ Ռուզան Ստեփանյան (video) Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Նիկոլը 2,6 մլն դրամ փող է ստանալու, որ ադրբեջանցիներն իրեն козел ասեն»․ Վահե Մովսիսյան (video) «Նիկոլ կոչեցյալն ապտակեց Ռուսաստանի հայերին»․ քաղաքացի (video) Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց «Մացեմացիկայի ժամին գրատախտակի գնացած աչոնիկը բոչկա գլորեց Ռուբինյանի վրա»․ Ռուզան Ստեփանյան (video) Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են Հայկական կողմից նա ժառանգել է դիմացկունությունն ու ձեռնարկատիրական մտածողությունը «Փաշինյանին խայտառակել են․ ՔՊ-ականնե՛ր, դե ասե՛ք՝ козел-ը դու ես, ու․․․»․ Ռուզան Ստեփանյան (video) Լարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք» (video) «Դուրս եմ անելու»․Ռուբինյանը սկսեց մուրճով խփել սեղանին, ՔՊ-ականը «ընկնավորվեց» ընդդիմադիրի փաստերից (video) «Գետինը չեք մտնու՞մ»․ Արթուր Խաչատրյանը սկսեց գոռալ Վահագն Հովակիմյանի վրա (video) «Չափերդ չանցես․․․ լռե՛ք»․ գոռգոռոցներ Շիրազ Մանուկյանի ելույթի ժամանակ (video) ՇՏԱՊ. Ինձ թույլ չեն տալիս անալիզ հանձնել, առավոտյան մարզվել․ գերության մեջ Ռուբեն Վարդանյանի խոսքը (video) Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին Երրորդ Հանրապետության ծննդյան օրը կարող է վերածվել այն օրվա, երբ Նիկոլը կփորձի հայտարարել, որ այդ Հանրապետությունն այլևս մի ավարտված պատմությունն է. Արմեն Հովասափյան ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am